Ապրանքներ/ՄԿՏՈՒ դաս 01
քիմիական նյութեր արդյունաբերության, գիտության և լուսանկարչության, ինչպես նաև գյուղատնտեսության, այգեգործության և անտառաբուծության մեջ օգտագործելու համար
Պաշտոնական վերնագիրչմշակված սինթետիկ խեժեր, չմշակված պլաստմասսաներ. հրդեհը մարող և կանխարգելող բաղադրություններ. պատրաստուկներ մետաղների գողման և մխման համար. կենդանիների կաշվի և մորթու դաբաղման համար նյութեր. սոսնձող նյութեր արդյունաբերության մեջ օգտագործելու համար. ծեփամածիկներ և այլ մածկանման լցանյութեր. կոմպոստ, գոմաղբ, պարարտանյութեր. կենսաբանական պատրաստուկներ արդյունաբերության և գիտության մեջ օգտագործելու համար:
Պաշտոնական տեքստ՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ (AIPO)։ AIPO դասերի ցանկ (PDF)
Դասում ներառված են հիմնականում քիմիական նյութեր, որոնք օգտագործվում են արդյունաբերական և գիտական նպատակներով, գյուղատնտեսության մեջ, այդ թվում՝ այլ դասերին վերաբերող ապրանքների բաղադրության մեջ մտնող քիմիական նյութեր:
5608 ապրանքային նշան այս դասում
Դասում ներառված են, մասնավորապես
- զգայուն թուղթ.
- բաղադրություններ անվադողերի վերանորոգման համար.
- աղ պահածոյացման համար, բացառությամբ սննդամթերքի համար նախատեսված աղի.
- որոշակի հավելումներ սննդի արդյունաբերության համար, օրինակ՝ պեկտիններ, լեցիտիններ, ֆերմենտներ և քիմիական կոնսերվանտներ.
- որոշակի բաղադրամասեր կոսմետիկայի և դեղագործական ապրանքների արտադրության համար օգտագործվող, ինչպիսիք են՝ վիտամինները, կոնսերվանտները և հակաօքսիդանտները.
- որոշակի գոտու նյութեր, օրինակ՝ հանքային և բուսական նյութեր և խեցեգործական նյութեր մասնիկների տեսքով.