Նիցցայի դասեր

34 ապրանքային և 11 ծառայողական դաս։ Բացեք դասը՝ պաշտոնական պարզաբանումների և արդեն ներկայացված նշանների համար։

Պաշտոնական տեքստ՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ (AIPO)։ AIPO դասերի ցանկ (PDF)

Ապրանքներ

Դասեր 1–34

Ծառայություններ

Դասեր 35–45

Ինչպես է ընտրվում դասը

Դասի վերնագրերում առկա ապրանքների կամ ծառայությունների ցուցումները ընդհանուր ցուցումներ են, որոնք վերաբերում են այն ոլորտներին, որոնց սկզբունքորեն պատկանում են ապրանքները կամ ծառայությունները: Եթե «Ապրանքների և ծառայությունների դասերի ցանկը պարզաբանումներով» բաժինը, ինչպես նաև «Խմբավորված ապրանքների և ծառայությունների դասերի ցանկը» թույլ չի տալիս միանշանակ դասակարգել ապրանքները և ծառայությունները, ապա պետք է հաշվի առնել հետևյալ չափանիշները:

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ա) Պատրաստի արտադրանքը սկզբունքորեն դասակարգվում է ըստ իրենց գործառույթների կամ նպատակների: Եթե դրանք նշված չեն «Ապրանքների և ծառայությունների դասերի ցանկը պարզաբանումներով» բաժնում, ապա պատրաստի արտադրանքը պետք է դասակարգել ըստ «Խմբավորված ապրանքների և ծառայությունների դասերի ցանկում» պարունակվող այլ նմանատիպ ապրանքների նմանությամբ: Եթե գործառույթները կամ նպատակները չեն գտնվել, անհրաժեշտ է առաջնորդվել օժանդակ չափանիշներով, օրինակ՝ այն նյութով, որից պատրաստված է արտադրանքը կամ դրա գործունեության սկզբունքով:

բ) Պատրաստի արտադրանքը, որը բազմաֆունկցիոնալ բարդ առարկա է (օր.՝ ռադիոյով ներկառուցված ժամացույցներ), կարող է դասակարգվել բոլոր դասերում, որոնք համապատասխանում են նրա ցանկացած գործառույթին կամ նախատեսված նպատակներին: Եթե այդ գործառույթները կամ նպատակները նշված չեն որևէ դասի վերնագրում, ապա պետք է կիրառվեն «ա» ենթակետում նշված այլ չափանիշները:

գ) Չմշակված կամ մասնակի մշակված հումքը, սկզբունքորեն դասակարգվում է ըստ նյութի, որից այն պատրաստված է:

դ) Այլ արտադրանքում օգտագործվելու համար նախատեսված ապրանքները սկզբունքորեն դասակարգվում են նույն դասում, ինչ այդ արտադրանքը միայն այն դեպքերում, երբ նույն տեսակի ապրանքները սովորաբար չեն կարող օգտագործվել այլ նպատակով: Մնացած բոլոր դեպքերում կիրառվում է (ա) կետում նշված չափանիշը:

ե) Եթե պատրաստի արտադրանքը կամ կիսաֆաբրիկատը, դասակարգված է ըստ նյութի, որից այն պատրաստված է, ապա տարբեր նյութերից պատրաստված լինելու դեպքում այն պետք է դասակարգվի ըստ գերակշռող նյութի:

ը) Ապրանքները փաթեթավորելու և պահելու համար նախատեսված բեռնարկղերը դասակարգվում են նույն դասում, ինչ և ապրանքները:

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ա) Ծառայությունները դասակարգվում են հիմնականում դասի վերնագրով և համապատասխան պարզաբանումներով ընդգրկված գործունեության ոլորտի համաձայն, կամ ըստ «Խմբավորված ապրանքների և ծառայությունների դասերի ցանկում» պարունակվող այլ նմանատիպ ծառայությունների նմանությամբ:

բ) Վարձակալության ծառայությունները, սկզբունքորեն, դասակարգվում են նույն դասում, ինչ վարձակալված ապրանքների միջոցով մատուցվող ծառայությունները (օրինակ՝ հեռախոսների վարձույթ՝ դաս 38): Լիզինգի ծառայությունները վարձակալության ծառայություններին նման են, ուստի պետք է դասակարգվեն նույն ձևով: Այնուամենայնիվ, ֆինանսական վարձակալությունը դասակարգվում է 36-րդ դասում, այնպես, ինչպես և ֆինանսական ծառայությունը:

գ) Ծառայությունները, որոնք տրամադրում են խորհրդատվություն կամ տեղեկատվություն, սկզբունքորեն դասակարգվում են նույն դասերում, ինչ և այն ծառայությունները, որոնք համապատասխանում են խորհրդատվության կամ տեղեկատվության առարկային, օրինակ՝ տրանսպորտային խորհրդատվություն (դաս 39), բիզնեսի կառավարման խորհրդատվություն (դաս 35), ֆինանսական խորհրդատվություն (դաս 36), գեղեցկությանը վերաբերող խորհրդատվություն (դաս 44): Խորհրդատվության կամ տեղեկատվության տրամադրումը էլեկտրոնային եղանակով (օրինակ՝ հեռախոսով, համակարգիչով) չի ազդում այդ ծառայությունների դասակարգման վրա:

դ) Ֆրանչայզինգի շրջանակներում մատուցվող ծառայություններն սկզբունքորեն դասակարգվում են նույն դասում, ինչ և ֆրանշիզորի կողմից մատուցվող հատուկ ծառայությունները (օրինակ՝ ֆրանչայզինգին առնչվող գործնական խորհրդատվություն (դաս 35), ֆրանչայզինգի հետ կապված ֆինանսավորման ծառայություններ (դաս 36), ֆրանչայզինգի հետ կապված իրավաբանական ծառայություններ (դաս 45):

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԵՐԻ ՑԱՆԿԸ

Նիցցայի դասակարգման մասին

Ստորև բերված պատասխանները WIPO-ի անգլերեն տեքստն են։ Ամբողջական ՀՏՀ-ն WIPO-ում

It is an international classification system used to classify goods and services for the purposes of the registration of marks.

Դասերի պարզաբանումներ՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ։ Նիցցայի դասակարգում © WIPO։ WIPO