40

Ծառայություններ/ՄԿՏՈՒ դաս 40

նյութերի մշակում

Պաշտոնական վերնագիրաղբի և թափոնների կրկնական մշակում. օդի մաքրում և ջրի մշակում. տպագրման ծառայություններ. սննդամթերքի և ըմպելիքների պահածոյացում:

Պաշտոնական տեքստ՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ (AIPO)։ AIPO դասերի ցանկ (PDF)

Դաս 40-ը հիմնականում ներառում է ծառայություններ, որոնք մատուցվում են առարկաների, անօրգանական կամ օրգանական նյութերի մեխանիկական կամ քիմիական վերամշակման, վերափոխման և արտադրության շրջանակներում, ներառյալ՝ պատվերով: Դասակարգման նպատակով ապրանքների արտադրությունը կամ պատրաստումը համարվում է ծառայություն միայն այն դեպքերում, երբ դա իրականացվում է այլ անձի հաշվին, այդ անձի պատվերով և առանձնահատկությունների համաձայն: Եթե արտադրությունը կամ պատրաստումը չի իրականացվում պատվիրատուի հատուկ կարիքները, պահանջները կամ առանձնահատկությունները բավարարող ապրանքների պատվերի շրջանակներում, ապա դա ընդհանուր առմամբ կապված է հիմնական առևտրային գործունեության կամ ապրանքների առևտրի հետ: Եթե նյութը կամ առարկան վաճառվում է երրորդ անձանց՝ այն վերամշակող, վերափոխող կամ արտադրող անձի կողմից, ապա դա սովորաբար չի համարվում ծառայություն:

2468 ապրանքային նշան այս դասում

Դասում ներառված են, մասնավորապես

  • առարկայի կամ նյութի վերափոխում և ցանկացած գործընթաց, որը հանգեցնում է դրանց հիմնական բնութագրերի փոփոխությանը, օրինակ՝ հագուստի ներկում. այդպիսի վերամշակման ծառայությունները դասակարգվում են 40-րդ դասում, եթե դրանք տրամադրվում են վերանորոգման կամ տեխնիկական սպասարկման աշխատանքների շրջանակներում, օրինակ՝ տրանսպորտային միջոցների թափարգելների քրոմապատում:
  • նյութերի մշակման ծառայություններ, որոնք կարող են մատուցվել որևէ նյութի կամ առարկայի արտադրության ընթացքում (բացառությամբ շինարարական օբյեկտների), օրինակ՝ ծառայություններ, որոնք ներառում են հղկանյութային մշակմամբ կտրմանը, ձևավորմանը, փայլեցմանը և մետաղների ծածկապատմանը:
  • նյութերի միացում, օրինակ՝ գողում.
  • սննդամթերքի վերամշակում և մշակում, օրինակ՝ հյութի քամում պտուղներից, ալյուրի աղացում, սննդամթերքի և ըմպելիքների պահածոյացում, սննդամթերքի ապխտում, սննդամթերքի սառեցում.
  • ապրանքների արտադրություն ըստ պատվերի և երրորդ անձանց բնութագրերի համաձայն (որոշ գերատեսչություններ պահանջում են արտադրված ապրանքների նշում), օրինակ՝ պատվերով մեքենաների արտադրություն.
  • ատամնատեխնիկների ծառայություններ.
  • գործվածքի մգդակում, ասեղնագործում, դերձակների ծառայություններ, մանածագործական իրերի ներկում, վերջնամշակում:

Դասում ներառված չեն, մասնավորապես

  • ծառայություններ, որոնք չեն ենթադրում առարկաների կամ նյութերի էական հատկությունների փոփոխություն, օրինակ՝ կահույքի պահպանում կամ վերանորոգում (դաս 37).
  • ծառայություններ շինարարության ոլորտում, օրինակ՝ ներկման և ծեփագործական աշխատանքներ (դաս 37).
  • մաքրման ծառայություններ, օրինակ՝ լվացքատների ծառայություններ, պատուհանների լվացում, շենքերի ներքին և արտաքին մակերեսների մաքրում (դաս 37).
  • հակակոռոզիական մշակում, օրինակ՝ տրանսպորտային միջոցների հակակոռոզիական միջոցներ (դաս 37).
  • որոշակի անհատականացման ծառայություններ, օրինակ՝ տրանսպորտային միջոցների պատվերով ներկում (դաս 37).
  • սննդի ձևավորում, մթերքից խոհարարական արծանիկների ստեղծում (դաս 43):