43

Ծառայություններ/ՄԿՏՈՒ դաս 43

սննդամթերքով և ըմպելիքներով ապահովման ծառայություններ

Պաշտոնական վերնագիրժամանակավոր բնակատեղով ապահովում:

Պաշտոնական տեքստ՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ (AIPO)։ AIPO դասերի ցանկ (PDF)

Դաս 43-ը հիմնականում ներառում է ծառայություններ, որոնք կապված են սնունդ և խմիչք պատրաստելու հետ, ինչպես նաև ժամանակավոր կացարան ապահովելու հետ:

5508 ապրանքային նշան այս դասում

Դասում ներառված են, մասնավորապես

  • տեղերի ամրագրում ժամանակավոր բնակության համար.
  • կենդանիների համար պանսիոնները.
  • սենյակների, դահլիճների վարձակալում հավաքների համար.
  • ծերանոցների ծառայություններ.
  • մանկամսուրների ծառայություններ.
  • սննդի ձևավորում, մթերքից խոհարարական արծանիկների ստեղծում.
  • խոհանոցային սարքերի վարձույթ.
  • կահույքի, սեղանի սպիտակեղենի և ամանեղենի վարձույթ.
  • նարգիլեի բարերի ծառայություններ.
  • անձնական խոհարարի ծառայություններ:

Դասում ներառված չեն, մասնավորապես

  • հյուրանոցային գործունեության կառավարում (դաս 35).
  • անշարժ գույքի վարձակալության ծառայություններ, ինչպեսիք են՝ տները, բնակարանները, մշտական օգտագործման համար (դաս 36).
  • տնավարության (մաքրման) ծառայություններ (դաս 37).
  • ճանապարհորդությունների և տրանսպորտային միջոցների ամրագրում (դաս 39).
  • գարեջրի եփում և գինու արտադրություն երրորդ անձանց համար, հացի արտադրություն ըստ պատվերի (դաս 40).
  • սննդամթերքի ապխտում, սննդամթերքի և ըմպելիքների պահածոյացում (դաս 40).
  • կրթական, ուսուցողական և ժամանցային ծառայություններ, ներառյալ այնպիսի ծառայություններ, որոնք կարող են ներառել օժանդակ կացարան կամ սնունդ և խմիչք, որոնք տրամադրվում են, օրինակ՝ գիշերօթիկ հաստատությունների, մանկապարտեզների, սպորտային ճամբարների, դիսկոտեկների և գիշերային ակումբների կողմից (դաս 41).
  • թանգարանների ծառայություններ (դաս 41).
  • ապաքինվողների համար տների և հանգստյան տների ծառայություններ (դաս 44).
  • երեխաների հրավիրովի դայակների ծառայություններ, ընտանի կենդանիների խնամք (դաս 45):