36
Ծառայություններ/ՄԿՏՈՒ դաս 36
Ֆինանսական, դրամավարկային և բանկային ծառայություններ
Պաշտոնական վերնագիրապահովագրական ծառայություններ. անշարժ գույքի հետ կապված գործառնություններ:
Պաշտոնական տեքստ՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ (AIPO)։ AIPO դասերի ցանկ (PDF)
Դաս 36-ը հիմնականում ներառում է բանկային և այլ ֆինանսական գործարքների, ֆինանսական գնահատման ծառայությունների, ինչպես նաև ապահովագրական և անշարժ գույքի գործունեությանը վերաբերող ծառայություններ:
5314 ապրանքային նշան այս դասում
Դասում ներառված են, մասնավորապես
- ֆինանսական գործարքներ և վճարման ծառայություններ, օրինակ՝ դրամի փոխանակում, դրամական միջոցների փոխանցում էլեկտրոնային հաշվարկների համակարգով, սպասարկում վարկային և դեբետ քարտերով, ճամփորդական վճարագրերի թողարկում.
- ֆինանսական կառավարում և հետազոտություններ.
- ֆինանսական գնահատում, օրինակ՝ ոսկերչական իրերի, գեղարվեստի և անշարժ գույքի գնահատում, վերանորոգման արժեքի ֆինանսական գնահատում.
- վճարագրերի իսկության ստուգում.
- ֆինանսական և վարկային ծառայություններ, օրինակ՝ փոխառությունների տրամադրում, վարկային քարտերի թողարկում, ֆինանսական վարձակալություն.
- քրաուդֆանդինգ.
- պահպանում անկիզելի պահարաններում.
- ֆինանսական հովանավորություն.
- անշարժ գույքի գործակալությունների ծառայություններ, անշարժ գույքի կառավարում, բնակարանների վարձակալություն, վարձակալական վճարների գանձում.
- ապահովագրություն, ապահովագրության վիճակագիրների ծառայություններ.
- միջնորդային ծառայություններ, օրինակ՝ բորսայական, ապահովագրման, անշարժ գույքի հետ կապված գործառնություններում միջնորդություն:
Դասում ներառված չեն, մասնավորապես
- առևտրային գործարքների և ֆինանսական գրառումների հետ կապված վարչարարական ծառայություններ, օրինակ՝ հաշվապահական հաշվառում, հաշվետվությունների կազմում հաշիվների վերաբերյալ, առևտրային աուդիտ և հաշվապահական ու ֆինանսական աուդիտ, առևտրային գործունեության գնահատում, հարկային հայտարարագրեր կազմելու և ներկայացնելու ծառայություններ (դաս 35).
- երաշխավորների որոնում, սպորտային միջոցառումների հովանավորմամբ ապրանքների և ծառայությունների խթանում (դաս 35).
- բանկոմատների համալրում կանխիկ դրամով (դաս 39).
- միջնորդություն նավավարձակալման դեպքում, միջնորդություն փոխադրումների դեպքում (դաս 39).
- բրդի որակի գնահատում և անտառի գնահատում (դաս 42):