42

Ծառայություններ/ՄԿՏՈՒ դաս 42

գիտական և տեխնոլոգիական ծառայություններ և դրանց հետ կապված հետազոտություններ և մշակումներ

Պաշտոնական վերնագիրարդյունաբերական վերլուծումների, արդյունաբերական հետազոտությունների և արդյունաբերական դիզայնի ծառայություններ. որակի հսկողության և նույնականացման ծառայություններ. համակարգչային ապարատների և ծրագրային ապահովման նախագծում և մշակում:

Պաշտոնական տեքստ՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ (AIPO)։ AIPO դասերի ցանկ (PDF)

Դաս 42-ը ներառում է հիմնականում գործունեության բարդ ոլորտների տեսական և գործնական կողմերի հետ կապված ծառայություններ, որոնք մատուցվում են անհատների կողմից, օրինակ՝ գիտական լաբորատորիաների, ինժեներա-տեխնիկական ծառայություններ, համակարգչային ծրագրավորում, ճարտարապետական ծառայություններ կամ ինտերիերի ձևավորում:

9705 ապրանքային նշան այս դասում

Դասում ներառված են, մասնավորապես

  • ինժեներների և գիտնականների ծառայություններ, որոնք գիտական և տեխնոլոգիական բնագավառներում ապահովում են գնահատում, հետազոտում և հաշվետվությունների պատրաստում, ներառյալ՝ տեխնոլոգիական խորհրդատվություն.
  • համակարգչային և տեխնոլոգիական ծառայություններ՝ համակարգչային տվյալների և անձնական և ֆինանսական տեղեկատվության ապահովման և տվյալների և տեղեկատվության չարտոնված մուտքի հայտնաբերման համար, օրինակ՝ համակարգչային վիրուսներից պաշտպանության ծառայություններ, տվյալների գաղտնագրման ծառայություններ, անձի նույնականացման տեղեկատվության էլեկտրոնային մոնիտորինգ համացանցի միջոցով.
  • ծրագրային ապահովում որպես (SaaS) ծառայություն, հարթակ որպես ծառայություն (PaaS).
  • բժշկական նպատակներով գիտական հետազոտություններ.
  • ճարտարապետական ծառայություններ և քաղաքների հատակագծերի կազմում
  • որոշակի դիզայներական ծառայություններ, օրինակ՝ արդյունաբերական դիզայն, ծրագրային ապահովման և համակարգերի նախագծում, ինտերիերի դիզայն, գեղարվեստական դիզայն, հագուստի մոդելավորում.
  • ճարտարագիտական փորձաքննություն.
  • նավթի, գազի և հանքարդյունաբերության ոլորտներում հետախուզական ծառայություններ.

Դասում ներառված չեն, մասնավորապես

  • որոշակի հետազոտական ծառայություններ, օրինակ՝ բիզնես հետազոտություններ (դաս 35), շուկայագիտական (մարքեթինգային) հետազոտություններ (դաս 35), ֆինանսական հետազոտություններ (դաս. 36), տոհմաբանական հետազոտություններ (դաս 45), իրավաբանական հետազոտություններ (դաս 45).
  • առևտրային աուդիտ (դաս 35).
  • համակարգչային ֆայլերի կառավարման ծառայություններ (դաս 35).
  • ֆինանսական գնահատումների ծառայություններ (դաս 36).
  • լեռնահանքային օգտակար հանածոների արդյունահանում, նավթի և գազի հորատում (դաս 37).
  • համակարգիչների տեղադրում, սպասարկում և վերանորոգում (դաս 37).
  • հնչյունային օպերատորների ծառայություններ (դաս 41).
  • որոշակի դիզայներական ծառայություններ, օրինակ՝ լանդշաֆտային ձևավորում (դաս 44).
  • բժշկական և անասնաբուժական ծառայություններ (դաս 44).
  • իրավաբանական ծառայություններ (դաս 45):