35

Ծառայություններ/ՄԿՏՈՒ դաս 35

գովազդ

Պաշտոնական վերնագիրգործունեության կառավարում, կազմակերպում, գործարար վարչարարություն (կառավարում). գրասենյակային ծառայություններ:

Պաշտոնական տեքստ՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ (AIPO)։ AIPO դասերի ցանկ (PDF)

35-րդ դասը ներառում է հիմնականում ծառայություններ, որոնք ներառում են առևտրային կամ արդյունաբերական ձեռնարկության գործունեության կառավարում, շահագործում, կազմակերպում, գործարար վարչարարություն (կառավարում), ինչպես նաև գովազդի, շուկայավարման և խթանման ծառայություններ: Դասակարգման նպատակով ապրանքների վաճառքը ծառայություն չի համարվում:

18 543 ապրանքային նշան այս դասում

Դասում ներառված են, մասնավորապես

  • տարբեր ապրանքների հավաքում երրորդ անձանց համար, բացառությամբ դրանց փոխադրման, և ապրանքների տեղադրում սպառողների կողմից դրանք ուսումնասիրելու կամ ձեռք բերելու հարմարավետության համար. այդ ծառայությունները կարող են մատուցվել մանրածախ և մեծածախ առևտրով զբաղվող խանութների կողմից, առևտրի ավտոմատների միջոցով, փոստային պատվերների կատալոգների միջոցով, կամ էլեկտրոնային միջոցներով, ինչպիսիք են՝ վեբ-կայքերը կամ հեռուստախանութները.
  • գովազդի, շուկայավարման և խթանման ծառայություններ, օրինակ՝ նմուշների տարածում, գովազդային հասկացությունների մշակում, գովազդային տեքստերի խմբագրում և հրատարակում.
  • ցուցափեղկերի ձևավորում
  • ծառայություններ հասարակական հարաբերությունների բնագավառում
  • հեռուստախանութների ծրագրերի արտադրություն
  • առևտրական տոնավաճառների և ցուցահանդեսների կազմակերպում՝ առևտրային կամ գովազդային նպատակներով.
  • վաճառքի օժանդակման համար որոնման համակարգի օպտիմալացում.
  • առևտրային օգնության ծառայություններ, օրինակ՝ անձնակազմի հավաքագրում, երրորդ անձանց համար գործարար պայմանագրերի շուրջ բանակցություններ, ծախսերի գների վերլուծություն, ներմուծման-արտահանման գործակալությունների ծառայություններ.
  • առևտրային գործարքների և ֆինանսական գրառումների հետ կապված վարչարարական ծառայություններ, օրինակ՝ հաշվապահական հաշվառում, հաշվետվությունների կազմում հաշիվների վերաբերյալ, առևտրային աուդիտ և հաշվապահական ու ֆինանսական աուդիտ, առևտրային գործունեության գնահատում, հարկային հայտարարագրեր կազմելու և ներկայացնելու ծառայություններ.
  • ապրանքների և ծառայությունների լիցենզիաների առևտրային (կոմերցիոն) կառավարում երրորդ անձանց համար.
  • գրավոր հաղորդագրությունների և գրառումների գրանցման, մատենագրման, կազմման, հավաքման կամ համակարգման ծառայություններ, ինչպես նաև մաթեմատիկական կամ վիճակագրական տվյալների հավաքման ծառայություններ.
  • գրասենյակային գործառույթներ, օրինակ՝ հանդիպումները ծրագրելու և հանդիպումների մասին հիշեցնելու ծառայություններ, տեղեկատվության որոնում համակարգչային ֆայլերում երրորդ անձանց համար, տվյալների ավտոմատացված հիմնապաշարների վարում, հեռախոսային կոմուտատորի ծառայություններ:

Դասում ներառված չեն, մասնավորապես

  • ֆինանսական ծառայություններ, օրինակ՝ ֆինանսական վերլուծություն, ֆինանսական կառավարում, ֆինանսական հովանավորություն (դաս 36).
  • անշարժ գույքի կառավարում (դաս 36).
  • միջնորդային ծառայություններ (դաս 36).
  • տրանսպորտի լոգիստիկա (դաս 39).
  • աուդիտ էներգետիկայի ոլորտում (դաս 42).
  • գովազդային նյութերի գրաֆիկական ձևավորում (դաս 42).
  • երրորդ անձանց համար պայմանագրերի համաձայնեցման հետ կապված իրավաբանական ծառայություններ (դաս 45).
  • մտավոր սեփականության լիցենզավորում, լիցենզիաների իրավաբանական կառավարում, գործերի կառավարում հեղինակային իրավունքի բնագավառում (դաս 45).
  • դոմեն անունների գրանցում (դաս 45):