10

Ապրանքներ/ՄԿՏՈՒ դաս 10

վիրաբուժական, բժշկական, ատամնաբուժական և անասնաբուժական սարքեր և գործիքներ

Պաշտոնական վերնագիրվերջույթների պրոթեզներ, աչքերի և ատամների պրոթեզներ. ոսկրաբուժական իրեր. նյութեր կարեր դնելու համար. հաշմանդամների համար հարմարեցված թերապևտիկ և օժանդակ սարքեր. մերսման ապարատներ. ապարատներ, սարքավորումներ և իրեր նորածինների համար. ապարատներ, սարքեր և իրեր սեռական ակտիվության համար:

Պաշտոնական տեքստ՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ (AIPO)։ AIPO դասերի ցանկ (PDF)

Դասում հիմնականում ներառված են վիրաբուժական, բժշկական, ատամնաբուժական և անասնաբուժական սարքերը, գործիքները և իրերը, որոնք օգտագործվում են մարդկանց և կենդանիների կենսագործունեության կամ առողջական վիճակի ախտորոշման, բուժման կամ բարելավման համար:

4106 ապրանքային նշան այս դասում

Դասում ներառված են, մասնավորապես

  • պահող կալանդներ, ոսկրաբուժական վիրակապեր.
  • բժշկական նպատակներով օգտագործվող հատուկ հագուստը, օրինակ՝ սեղմող (կոմպրեսիոն) հագուստը, երակների լայնացման ժամանակ օգտագործվող գուլպաները, զսպաշապիկները, ոսկրահարդար կոշիկները.
  • դաշտանաշրջանի, հակաբեղմնավորման և ծննդաբերության համար նախատեսված իրերը, գործիքները և սարքավորումները, օրինակ, դաշտանային թասակիկները, արգանդային (հեշտոցային) օղակները, պահպանակները, ծննդաբերության ներքնակները, մանկաբարձական աքցանները.
  • թերապևտիկ և սինթետիկ նյութերից պրոթեզավորման համար պատրաստված արհեստական իրերը և գործիքները, օրինակ՝ վիրաբուժական ներպատվաստիչները, կրծքի պրոթեզները, ուղեղի էլեկտրախթանիչները, ոսկորի սևեռակման համար կենսաքայքայիչ իմպլանտները.
  • բժշկական նպատակներով օգտագործվող հատուկ կահույքը՝ օրինակ, բժշկական կամ ատամնաբուժական նպատակներով բազկաթոռները, բուժական նպատակներով փչովի ներքնակները, վիրահատական սեղանները.

Դասում ներառված չեն, մասնավորապես

  • բժշկական վիրակապման նյութերը, կլանող հիգիենիկ իրերը, ինչպիսիք են՝ սպեղանիները, կալանդները և վիրակապերի համար թանզիֆները, կրծքով կերակրելիս օգտագործելու համար բարձիկները, մանկական և անմիզապահությամբ տառապողների համար խանձարուրները, տամպոնները (դաս 5).
  • կենդանի հյուսվածքներից վիրաբուժական հյուսվածքապատվաստները
  • ծխախոտ չպարունակող սիգարետները բժշկական նպատակների համար (դաս 5) և էլեկտրոնային սիգարետները (դաս 34).
  • անդամալույծի բազկաթոռները և սահմանափակ հնարավորություններով անձանց համար սկուտերները (դաս 12).
  • մերսման սեղանները և հիվանդանոցային մահճակալները (դաս 20):