20
Ապրանքներ/ՄԿՏՈՒ դաս 20
կահույք, հայելիներ, նկարների շրջանակներ
Պաշտոնական վերնագիրոչ մետաղական բեռնարկղեր, պահեստավորման և տեղափոխման համար. չմշակված կամ մասնակի մշակված ոսկոր, եղջյուր, կետոսկր կամ սաղափ. խեցիներ. ծովի փրփուր. սաթ:
Պաշտոնական տեքստ՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ (AIPO)։ AIPO դասերի ցանկ (PDF)
Դասում հիմնականում ներառված են կահույքը և դրանց մասերը, ինչպես նաև փայտից, խցանափայտից, եղեգից, եղեգնափայտից, հյուսելու շիվերից, եղջյուրից, ոսկորից, փղոսկրից, կետոսկրից, խեցուց, սաթից, սաղափից, ծովի փրփուրից և այդ բոլորի փոխարինիչներից կամ պլաստմասսայից պատրաստված որոշ իրերը:
3885 ապրանքային նշան այս դասում
Դասում ներառված են, մասնավորապես
- մետաղական կահույքը, ճամբարային կահույքը, հրացանների համար կանգնակները, լրագրերի համար ցուցասեղանները.
- փայտից հյուսած ներսի շերտավարագույրները.
- անկողնային պարագաները, օրինակ՝ ներքնակները, մահճակալների հիմքերը, բարձերը.
- հայելիները, կահույքի և հարդարվելու հայելիները.
- համարների գրանցման ոչ մետաղական թիթեղները.
- մանր ոչ մետաղական իրերը, օրինակ՝ հեղույսները, սեղմիչները, կահույքի անիվները, խողովակներն ամրակապելու համար անուրները.
- ոչ մետաղական և ոչ քարից փոստարկղերը:
Դասում ներառված չեն, մասնավորապես
- լաբորատորիաների համար (դաս 09) կամ բժշկական (բուժական) նպատակների համար (դաս 05) հատուկ կահույքը.
- արտաքին մետաղական (դաս 06), ոչ մետաղականի և ոչ մանածագործական (դաս 19) և ոչ մանածագործական (դաս 22) շերտավարագույրները.
- անկողնային սպիտակեղենը, վերմակները և քնապարկերը (դաս 24).
- որոշակի տեսակի հատուկ հայելիները, օրինակ՝ անդրադարձիչները (օպտիկա) (դաս 09), հետևի դիտահայելիները (դաս 12), հրազենի համար նշանառության հայելիները (դաս 13).
- որոշակի տեսակի պատրաստված իրերը պատրաստված փայտից, խցանափայտից, եղեգից, եղեգնափայտից, հյուսելու շիվերից, եղջյուրից, ոսկորից, փղոսկրից, կետոսկրից, խեցուց, սաթից, սադափից, ծովի փրփուրից և այդ բոլորի փոխարինիչներից կամ պլաստմասսայից, որոնք դասակարգված են ըստ իրենց գործառույթների կամ նպատակների, օրինակ՝ թանկարժեք իրեր պատրաստելու համար ուլունքները (դաս 14), հատակի փայտե տախտակներ (դաս 19), կենցաղային զամբյուղները (դաս 21), պլաստմասսայե բաժակները (դաս 21), եղեգից պատրաստված խսիրները (դաս 27):