12

Ապրանքներ/ՄԿՏՈՒ դաս 12

տրանսպորտային միջոցներ

Պաշտոնական վերնագիրցամաքով, օդով կամ ջրով տեղաշարժվող ապարատներ:

Պաշտոնական տեքստ՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ (AIPO)։ AIPO դասերի ցանկ (PDF)

Դասում հիմնականում ներառված են տրանսպորտային միջոցները և սարքավորումները՝ ցամաքով, օդով կամ ջրով մարդկանց կամ ապրանքների փոխադրման համար:

6064 ապրանքային նշան այս դասում

Դասում ներառված են, մասնավորապես

  • ցամաքային տրանսպորտային միջոցների համար շարժիչները.
  • ցամաքային տրանսպորտային միջոցների համար կցորդիչները և փոխհաղորդակները.
  • աերոսահամավերը.
  • հեռակառավարվող տրանսպորտային միջոցները, բացառությամբ խաղալիքների.
  • տրանսպորտային միջոցների մասերը, օրինակ՝ թափարգելները, հողմապակիները, դեկանիվները.
  • թրթուրները տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև անվադողերը բոլոր տեսակի մեքենաների անիվների համար

Դասում ներառված չեն, մասնավորապես

  • երկաթուղիների ռելսուղիների համար մետաղյա նյութերը (դաս 06).
  • շարժիչները, կցորդիչները և փոխհաղորդակները, բացառությամբ ցամաքային տրանսպորտային միջոցների համար օգտագործվողների (դաս 07).
  • բոլոր տեսակի շարժիչների մասերը, օրինակ՝ շարժիչների մեկնասարքերը, խլարարները և գլանները (դաս 07).
  • ռետինե թրթուրները՝ որպես մասեր շինարարական, հանքարդյունաբերական, գյուղատնտեսական և այլ ծանր աշխատանքային թրթուրավոր մեքենաների համար (դաս 07).
  • մանուկների համար եռանիվ խաղալիք հեծանիվները և խաղալիք ինքնագլորները (դաս 28).
  • որոշակի հատուկ տրանսպորտային միջոցները և անվավոր սարքավորումները ոչ փոխադրման համար, օրինակ՝ ճանապարհներն ավլող ինքնագնաց մեքենաները (դաս 07), հրշեջ ավտոմեքենաները (դաս 09), սպասարկման սեղանները (դաս 20).
  • տրանսպորտային միջոցների որոշակի մասերը, ինչպիսիք են՝ տրանսպորտային միջոցների էլեկտրական կուտակիչները, անցած տարածության հաշվիչները, ռադիոսարքերը (դաս 09), մեքենաների և հեծանիվների լապտերները (դաս 11), ավտոմեքենաների համար գորգեր (դաս 27):