05

Ապրանքներ/ՄԿՏՈՒ դաս 05

դեղագործական արտադրանք, բժշկական և անասնաբուժական պատրաստուկներ

Պաշտոնական վերնագիրհիգիենիկ պատրաստուկներ բուժական նպատակների համար. դիետիկ սնունդ և նյութեր բուժական կամ անասնաբուժական նպատակների համար, մանկական սնունդ. կենսաակտիվ սննդային հավելումներ մարդու և կենդանիների համար. սպեղանայաթեր, վիրակապման նյութեր. ատամնալցման և ատամների ծեփապատճեններ պատրաստելու նյութեր. ախտահանիչ միջոցներ. վնասատու կենդանիների ոչնչացման պատրաստուկներ. ֆունգիցիդներ, հերբիցիդներ:

Պաշտոնական տեքստ՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ (AIPO)։ AIPO դասերի ցանկ (PDF)

Դասում հիմնականում ներառված են դեղագործական և այլ պատրաստուկներ բժշկական կամ անասնաբուժական նպատակների համար:

24 108 ապրանքային նշան այս դասում

Դասում ներառված են, մասնավորապես

  • հիգիենիկ պատրաստուկները անձնական հիգիենայի համար, բացառությամբ արդուգարդի պարագաների.
  • խանձարուրները երեխաների և անմիզապահությամբ տառապողների համար.
  • հոտազերծիչները, բացառությամբ մարդկանց կամ կենդանիների համար նախատեսվածների.
  • բուժիչ շամպունները, օճառները, լոսյոնները, ատամի մածուկները.
  • սննդային հավելումները, ներառյալ՝ դիետիկ, որպես հավելումներ առօրյա օրաբաժնին կամ առողջարար նպատակով օգտագործման համար.
  • բժշկական կամ անասնաբուժական օգտագործման համար հարմարեցված սննդամթերքի փոխարինիչները, դիետիկ սնունդը և խմիչքները:

Դասում ներառված չեն, մասնավորապես

  • բաղադրամասերը, որոնք օգտագործվում են դեղագործական ապրանքների արտադրության համար, ինչպիսիք են՝ վիտամինները, կոնսերվանտները և հակաօքսիդանտները (դաս 1).
  • հիգիենիկ պատրաստուկները, ինչպիսիք են՝ ոչ թերապևտիկ արդուգարդի պարագաները (դաս 3).
  • անձնական օգտագործման համար հոտազերծիչները (օճանելիք) (դաս 3).
  • պահող կալանդներ, ոսկրաբուժական վիրակապեր (դաս 10).
  • սննդամթերքի փոխարինիչները, դիետիկ սնունդը և խմիչքները, որոնք նախատեսված չեն բժշկական կամ անասնաբուժական օգտագործման համար, որոնք պետք է դասակարգվեն համապատասխան սննդի կամ ըմպելիքների դասերում, օրինակ՝ ցածր կալորիականությամբ կարտոֆիլի չիպսերը (դաս 29), հացահատիկային սալիկները պրոտեինի բարձր պարունակությամբ (դաս 30), իզոտոնիկ ըմպելիքները (դաս 32):