45

Ծառայություններ/ՄԿՏՈՒ դաս 45

իրավաբանական ծառայություններ

Պաշտոնական վերնագիրանվտանգության ծառայություններ նյութական արժեքների և անհատների ֆիզիկական պաշտպանության համար. այլ անձանց կողմից մատուցվող անհատական և սոցիալական ծառայություններ անհատի կարիքները հոգալու համար:

Պաշտոնական տեքստ՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ (AIPO)։ AIPO դասերի ցանկ (PDF)

1938 ապրանքային նշան այս դասում

Դասում ներառված են, մասնավորապես

  • անհատներին, ֆիզիկական անձանց խմբերին, կազմակերպություններին իրավաբանների, նրանց օգնականների, անձնական փաստաբանների կողմից մատուցվող ծառայությունները.
  • նյութական արժեքների և անհատների ֆիզիկական պաշտպանության հետ կապված հսկողության և հետաքննության ծառայություններ.
  • ֆիզիկական անձանց տրամադրված սոցիալական միջոցառումների հետ կապված ծառայությունները, ինչպիսիք են՝ հասարակական ուղեկցության ծառայությունները, ամուսնության գործակալությունների ծառայությունները, թաղման արարողությունների կազմակերպումը:

Դասում ներառված չեն, մասնավորապես

  • առևտրային ձեռնարկությունների գործողություններում կամ գործառույթներում ուղղակի օգնություն ցուցաբերվող մասնագիտական ծառայությունները (դաս 35).
  • ֆինանսական կամ դրամական գործարքների հետ կապված ծառայությունները և ապահովագրության ծառայությունները (դաս 36).
  • ճանապարհորդների ուղեկցումը (դաս 39).
  • պահպանվող տրանսպորտով փոխադրումները (դաս 39).
  • անձի կրթության բոլոր ձևերից բաղկացած ծառայությունները (դաս 41).
  • երգիչների և պարողների ելույթները (դաս 41).
  • համակարգչային ծրագրային ապահովման հետ կապված տեղեկատվական ծառայությունները (դաս 42).
  • համացանցի և համակարգչային անվտանգության ոլորտում խորհրդատվության և տվյալների ծածկագրման ծառայությունները (դաս 42).
  • մարդկանց և կենդանիների բժշկական օգնության, հիգիենայի և կոսմետոլոգիայի բնագավառում երրորդ անձանց կողմից տրամադրվող ծառայությունները (դաս 44).
  • որոշակի վարձակալական ծառայությունները (տես ծառայությունների այբբենական ցանկը և ծառայությունների ընդհանուր դասակարգումը):