02
Ապրանքներ/ՄԿՏՈՒ դաս 02
Ներկեր, արծնուկներ, լաքեր
Պաշտոնական վերնագիրմետաղը ժանգոտումից և փայտանյութը քայքայումից պաշտպանող նյութեր. ներկանյութեր, ներկող նյութեր. թանաքներ տպագրման, գծանշման և փորագրման համար. չմշակված բնական խեժեր. թերթավոր և փոշենման մետաղներ գեղանկարչության, գեղազարդման նպատակների և գեղարվեստական տպագրության համար:
Պաշտոնական տեքստ՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ (AIPO)։ AIPO դասերի ցանկ (PDF)
Դասում հիմնականում ներառված են ներկեր, գունանյութեր և պատրաստուկներ, որոնք օգտագործվում են կոռոզիայից պաշտպանելու համար:
2352 ապրանքային նշան այս դասում
Դասում ներառված են, մասնավորապես
- ներկերը, արծնուկները և լաքերը, որոնք օգտագործվում են արդյունաբերական նպատակների, արհեստի և արվեստի բնագավառների համար.
- նոսրացուցիչները, թանձրարարները, սևեռակող նյութերը, սիկատիվ նյութերը՝ ներկերի և լաքերի համար.
- խածանյութերը՝ փայտանյութի և կաշվի համար.
- հակակոռոզիական յուղերը և պաշտպանական յուղերը՝ փայտանյութի համար.
- ներկիչ էքստրակտները՝ հագուստի համար.
- ներկանյութերը՝ սննդամթերքի և ըմպելիքների համար.