16
Ապրանքներ/ՄԿՏՈՒ դաս 16
թուղթ և ստվարաթուղթ
Պաշտոնական վերնագիրտպագրական արտադրանք. նյութեր կազմարարական աշխատանքների համար. լուսանկարներ. թղթագրենական և գրասենյակային պիտույքներ, բացառությամբ կահույքի. կպչուն նյութեր գրասենյակային կամ կենցաղային նպատակների համար. նյութեր նկարչության համար և պիտույքներ նկարիչների համար. վրձիններ. ուսուցողական նյութեր և դիտողական ձեռնարկներ. պլաստմասսայե թերթեր, ժապավեններ և տոպրակներ փաթեթավորման և կապոցավորման համար. տառաշարեր, տպագրական կլիշեներ:
Պաշտոնական տեքստ՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ (AIPO)։ AIPO դասերի ցանկ (PDF)
Դասում հիմնականում ներառված են թուղթը, ստվարաթուղթը և այդ նյութերից պատրաստված որոշ ապրանքները, ինչպես նաև գրասենյակային պիտույքները:
8800 ապրանքային նշան այս դասում
Դասում ներառված են, մասնավորապես
- թուղթ կտրելու դանակները և գործիքները.
- թղթյա իրերը ամրացնելու և պահելու համար պատյանները և հարմարանքները, օրինակ՝ արագակարներ, թղթապանակները, թղթադրամների սեղմիչները, վճարագրերի գրքույկների բռնիչները, թղթի ամրակները, անձնագրերի կազմերը, ալբոմները.
- որոշակի գրասենյակային մեքենաները, ինչպիսիք են՝ գրամեքենաները, կրկնակիչները, գրասենյակային մակնշման մեքենաները, մատիտ սրելու հարմարանքները.
- նկարիչների և դիզայներների համար նկարելու համար իրերը, ինչպիսիք են՝ նկարիչների համար ջրաներկ բացելու բաժակապնակները, նկարակալները, ներկապնակները, ներկարարական գլանիկները, ներկերի արկղերը.
- թղթե որոշ միանգամյա իրերը, օրինակ՝ մանկական թղթե կրծկալները, թղթե թաշկինակները, սեղանի թղթե սպիտակեղենը.
- թղթից և ստվարաթղթից որոշ իրերը, որոնք դասակարգված չեն իրենց գործառույթներին կամ նպատակներին համապատասխան, օրինակ՝ թղթե տոպրակները, ծրարները, տարողությունները թղթե և ստվարաթղթե արձանները, պատկերները, արվեստի գործերը փաթեթավորման համար, ինչպիսիք են՝ պապիենաշեից արձանիկները, շրջանակված կամ չշրջանակված վիմատիպ նկարները, նկարները, ջրաներկերը.
Դասում ներառված չեն, մասնավորապես
- ներկերը (դաս 02).
- նկարիչների համար ձեռքի գործիքները, օրինակ՝ մածկիչները, քանդակագործների համար դուրերը (դաս 08).
- ուսուցանող սարքերը, օրինակ՝ ուսուցման տեսալսողական միջոցները, օգնություն ցուցաբերելուն վարժվելու համար մանեկենները (դաս 09) և մանրակերտները (խաղալիքներ) (դաս 28).
- թղթից և ստվարաթղթից որոշ իրերը, որոնք դասակարգված են իրենց գործառույթներին կամ նպատակներին համապատասխան, օրինակ՝ լուսանկարչական թուղթը (դաս 01), հղկաթուղթը (դաս 03), թղթե շերտավարագույրները (դաս 20), թղթե բաժակները և ափսեները (դաս 21), անկողնու թղթե սպիտակեղենը (դաս 24), թղթե հագուստը (դաս 25), ծխախոտաթղթերը (դաս 34):