03

Ապրանքներ/ՄԿՏՈՒ դաս 03

ոչ բուժական կոսմետիկական միջոցներ և արդուզարդի պատրաստուկներ

Պաշտոնական վերնագիրոչ բուժական ատամի փոշիներ և մածուկներ. օծանելիք, եթերային յուղեր. սպիտակեցնող պատրաստուկներ և այլ նյութեր լվացքի համար. պատրաստուկներ մաքրման, ողորկման, ճարպազերծման և հղկամշակման համար:

Պաշտոնական տեքստ՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ (AIPO)։ AIPO դասերի ցանկ (PDF)

Դասում հիմնականում ներառված են արդուզարդի ոչ բժշկական պատրաստուկներ, ինչպես նաև տնային և այլ միջավայրերում օգտագործման համար մաքրման միջոցներ:

14 504 ապրանքային նշան այս դասում

Դասում ներառված են, մասնավորապես

  • հիգիենիկ միջոցները, ինչպիսիք են՝ արդուզարդի պարագաները.
  • կոսմետիկական լոսյոններով տոգորված անձեռոցիկները
  • հոտազերծիչները մարդու կամ կենդանիների համար.
  • օդի բուրավետիչները.
  • կպչուն պիտակները եղունգների համար.
  • ողորկելու մոմերը.
  • ապակե հղկաթուղթը:

Դասում ներառված չեն, մասնավորապես

  • բաղադրամասերը, որոնք օգտագործվում են կոսմետիկայի և դեղագործական ապրանքների արտադրության մեջ, ինչպիսիք են՝ վիտամինները, կոնսերվանտները և հակաօքսիդանտները (դաս 1).
  • ճարպազերծող պատրաստուկները, որոնք օգտագործվում են արտադրական գործընթացներում (դաս 1).
  • ծխնելույզների մաքրման քիմիական նյութերը (դաս 1).
  • հոտազերծիչները, բացառությամբ մարդկանց կամ կենդանիների համար նախատեսվածների (դաս 5).
  • բուժիչ շամպունները, օճառները, լոսյոնները, ատամի մածուկները (դաս 5).
  • գմոնիտե սղոցիկները, սայրերը, սրաքարերը և հեսանաքարերը (ձեռքի գործիքներ) (դաս 8).
  • կոսմետիկական և մաքրող պարագաները, օրինակ՝ դիմահարդարման խոզանակները (դաս 21).
  • լաթերը և բարձիկները մաքրություն անելու համար (դաս 21):