17
Ապրանքներ/ՄԿՏՈՒ դաս 17
չմշակված կամ մասնակի մշակված կաուչուկ, ռետին, գուտապերչ, ասբեստ, փայլար և այդ նյութերի փոխարինիչներ
Պաշտոնական վերնագիրարտամղված ձևով պլաստմասսաներ և ռետիններ արտադրության մեջ օգտագործելու համար. խծուծման, խցանման կամ մեկուսացման նյութեր. ոչ մետաղյա ճկուն խողովակներ:
Պաշտոնական տեքստ՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ (AIPO)։ AIPO դասերի ցանկ (PDF)
Դասում հիմնականում ներառված են էլեկտրա-, ջերմա- և ձայնամեկուսիչ նյութերը և պլաստմասսաները, որոնք արտադրության մեջ օգտագործվում են թերթերի, սալիկների, թիթեղների և ձողերի տեսքով, ինչպես նաև ռետինից, գուտապերչից, կաուչուկից, ասբեստից, փայլարից և այդ նյութերի փոխարինիչներից պատրաստված որոշ ապրանքները:
2979 ապրանքային նշան այս դասում
Դասում ներառված են, մասնավորապես
- դողերի պահպանաշերտերը վերականգնելու համար ռետինե նյութերը.
- ջրի մակերևույթի աղտոտումը խոչընդոտող լողուն փակոցները.
- կպչուն ժապավենները, բացառությամբ բժշկականի, գրասենյակայինի կամ կենցաղայինի.
- պլաստմասսայե թաղանթները, բացառությամբ փաթաթման և փաթեթավորման համար օգտագործվողների, օրինակ՝ պատուհանների համար հակաշլացման (գունամշակված) թաղանթները.
- առաձգական թելեր և ռետինե թելեր ոչ մանածագործական նպատակների համար.
- սույն դասում ներառված նյութերից պատրաստված որոշ իրերը, որոնք դասակարգված չեն իրենց գործառույթներին կամ նպատակներին համապատասխան, օրինակ՝ փրփրանյութից ծաղկակալիչները, ռետինից կամ պլաստմասսայից խցկանյութերը, ռետինե խցանները, ռետինե թափարգելները, փաթեթավորման համար ռետինե տոպրակները կամ ծրարները:
Դասում ներառված չեն, մասնավորապես
- հրշեջ ծայրապանակները (դաս 09).
- խողովակները՝ որպես սանիտարատեխնիկական համակարգերի մասեր (դաս 11) և կոշտ խողովակները մետաղական (դաս 06) և ոչ մետաղական (դաս 19).
- մեկուսիչ շինարարական ապակիները (դաս 19). սույն դասում ներառված նյութերից պատրաստված որոշ իրերը, որոնք դասակարգված են իրենց գործառույթներին կամ նպատակներին համապատասխան, օրինակ՝ բուսախեժերը (դաս 02), ատամնաբուժական նպատակների համար ռետինները (դաս 05), հրշեջների համար ասբեստե առաջակալները (դաս 09), դողերի օդախցիկները նորոգելու համար ինքնասոսնձվող ռետինե կարկատանները (դաս 12), ջնջելու համար ռետինները (դաս 16):