21
Ապրանքներ/ՄԿՏՈՒ դաս 21
տնային կամ խոհանոցային կահկարասի և սպասք
Պաշտոնական վերնագիրեփելու և սեղանի սպասք, բացառությամբ դանակների, պատառաքաղների և գդալների. սանրեր և սպունգներ. խոզանակներ, բացառությամբ նկարչական վրձինների. խոզանակներ պատրաստելու նյութեր. իրեր մաքրման նպատակների համար. չմշակված կամ մասնակի մշակված ապակի, բացառությամբ շինարարական ապակու. ապակյա, հախճապակյա և ճենապակյա իրեր:
Պաշտոնական տեքստ՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ (AIPO)։ AIPO դասերի ցանկ (PDF)
Դասում հիմնականում ներառված են մանր, ձեռքով կառավարվող պարագաները և կենցաղային և խոհանոցային սպասքը, ինչպես նաև տնային պարագաները կոսմետիկայի և հարդարանքի համար, ապակյա իրերը և որոշակի իրերը պատրաստված ճենապակուց, կավից, խեցեղենից, հախճապակուց, թրծակավից կամ ապակուց:
5077 ապրանքային նշան այս դասում
Դասում ներառված են, մասնավորապես
- կենցաղային և խոհանոցային սպասքը, օրինակ՝ ճանճասպանները, լվացքասեղմակները, խառնելու համար գդալները, շերեփները, խցանահանները, ինչպես նաև սպասքավորման իրեր, օրինակ՝ շաքարի ունելիները, սառույցի ունելիները, տորթի համար թիակները և սպասքի շերեփները.
- կենցաղային, խոհանոցային և կերակրի տարողությունները, օրինակ՝ սկահակները, շշերը, խոզուկ-գանձատուփերը, դույլերը, կոկտեյլի ձեռքով թափահարելու խառնիչները, սնունդը ջերմամշակելու համար ամանեղենը և թավաները, ոչ էլեկտրական թեյամաններ և շուտեփուկները.
- փոքր, ձեռքով կառավարվող սարքերը աղալու, կտրատելու, ճզմելու և մանրեցնելու համար, օրինակ՝ սխտորքամիչները, ընկույզի կոտրիչները, վարսանգները, հավանգները.
- ափսենների և սկուտեղի տակդիրները.
- կոսմետիկական պիտույքներ, օրինակ՝ էլեկտրական և ոչ էլեկտրական սանրերը և ատամի խոզանակները, ատամի թելերը, ոտքերի մատների ոտնահարդարման բաժանիչները, դիմափոշի քսելու աղվափնջիկները, հարդարանքի պարագաների համար պիտոյատուփերը.
- այգեգործական-բանջարաբուծական աշխատանքների համար պարագաները, օրինակ՝ այգեգործական-բանջարաբուծական աշխատանքների համար ձեռնոցները, բույսերի համար արկղերը, այգեգործական ցնցուղները, ցնցուղների համար գլխադիրները.
- սենյակային ակվարիումները, տերարիումները և վիվարիումները:
Դասում ներառված չեն, մասնավորապես
- մաքրելու պատրաստուկները (դաս 03).
- պահելու և փոխադրման համար մետաղյա (դաս 06) և ոչ մետաղյա (դաս 20) բեռնարկղեր.
- էլեկտրականությամբ աշխատող աղալու, կտրատելու, ճզմելու և մանրեցնելու համար փոքր ապարատները (դաս 07).
- ածելիները և սափրվելու սարքերը, մազերը և եղունգներ կտրելու գործիքները, մատնահարդարման և ոտնահարդարման համար էլեկտրական և ոչ էլեկտրական գործիքները, օրինակ՝ մատնահարդարման համար գործիքների հավաքակազմերը, ստվարաթղթից զմոնիտե սղոցիկները, ծլեպները հեռացնելու ունելիները (դաս 08).
- սեղանի սպասք (դաս 08), ձեռքով կառավարվող կտրող խոհանոցային գործիքները, օրինակ՝ բանջարակտրատիչները, պիցա և պանիր կտրելու դանակները (դաս 08).
- ոջիլների դեմ սանրերը, լեզուն մաքրելու համար քերակները (դաս 10).
- կերակուր պատրաստելու համար էլեկտրական սպասքը (դաս 11).
- (հարդարվելու հայելիները (դաս 20).
- ապակուց, ճենապակուց, հախճապակուց պատրաստված որոշակի իրերը, որոնք դասակարգված են ըստ իրենց գործառույթների կամ նպատակների, օրինակ՝ պրոթեզների համար ատամի ճենապակի (դաս 05), ակնոցների ապակիները (դաս 09), մեկուսիչ ապակե բամբակը, կիսամշակված ակրիլային կամ օրգանական ապակին (դաս 17), հախճապակյա սալիկները (դաս 19), շինարարական ապակի (դաս 19), մանածագործական նպատակների համար ապակեթելքը (դաս 22):