08

Ապրանքներ/ՄԿՏՈՒ դաս 08

ձեռքի գործիքներ և պարագաներ, ձեռքով կառավարվող

Պաշտոնական վերնագիրդանակավոր իրեր, պատառաքաղներ և գդալներ. սառը զենք, բացառությամբ հրազենի. ածելիներ:

Պաշտոնական տեքստ՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ (AIPO)։ AIPO դասերի ցանկ (PDF)

Դասում հիմնականում ներառված են ձեռքով կառավարվող սարքերը և գործիքները, որոնք նախատեսված են այնպիսի աշխատանքների համար, ինչպիսիք են՝ հորատելը, կտրելը, դակելը:

3011 ապրանքային նշան այս դասում

Դասում ներառված են, մասնավորապես

  • ձեռքով կառավարվող գյուղատնտեսական, այգեգործական, կանաչապատման գործիքները.
  • հյուսնագործների, արվեստագետների և այլ արհեստավորների համար նախատեսված ձեռքով կառավարվող գործիքները, ինչպիսիք են՝ մուրճերը, դուրերը և փորագրիչները.
  • ձեռքով կառավարվող ձեռքի գործիքների կոթերը, ինչպիսիք են՝ դանակները և գերանդիները.
  • անհատական խնամքի և մարմնի արվեստի համար էլեկտրական և ոչ էլեկտրական ձեռքի սարքերը, ինչպիսիք են՝ ածելիները, մազերը գանգրացնող սարքերը, դաջվածքի, ինչպես նաև մանիկյուրի և պեդիկյուրի սարքերը.
  • ձեռքի պոմպերը.
  • սեղանի սպասքը, ինչպիսիք են՝ դանակները, պատառաքաղները և գդալները, ներառյալ՝ թանկարժեք մետաղներից պատրաստվածները:

Դասում ներառված չեն, մասնավորապես

  • շարժիչով աշխատող գործիքները և սարքերը (դաս 7).
  • վիրաբուժական կտրող գործիքները (դաս 10).
  • հեծանիվների դողերի պոմպերը (դաս 12), հատուկ հարմարեցված խաղագնդակների համար պոմպերը (դաս 28).
  • ձեռքի զենքը որպես հրազեն (դաս 13)
  • թուղթ կտրող դանակները և թղթի մանրատիչները գրասենյակային նպատակների համար (դաս 16).
  • իրենց գործառույթներին կամ նպատակներին համապատասխան տարբեր դասերում դասակարգված օբյեկտների համար նախատեսված բռնակները, օրինակ՝ բռնակները գավազանների համար, բռնակները հովանոցների համար (դաս 18), ցախավելների բռնակները (դաս 21).
  • տնային սպասքը, օրինակ՝ շաքարի ունելիները, սառույցի ունելիները, թիակները տորթի համար, սպասքի շերեփները, խոհանոցային սպասքը, օրինակ՝ գդալները խառնելու համար, վարսանգները և հավանգները, ընկույզի կոտրիչները և փոքրիկ թիակները (դաս 21).
  • սուսերամարտի զենքերը (դաս 28):