29

Ապրանքներ/ՄԿՏՈՒ դաս 29

միս, ձուկ, թռչնամիս և որսամիս

Պաշտոնական վերնագիրմսի էքստրակտներ. պահածոյացված, սառեցված, չորացված և ջերմամշակման ենթարկված մրգեր և բանջարեղեն. դոնդող, մուրաբա, կոմպոտ. ձու. կաթ, պանիր, կարագ, յոգուրտ և այլ կաթնամթերք. սննդային յուղեր և ճարպեր:

Պաշտոնական տեքստ՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ (AIPO)։ AIPO դասերի ցանկ (PDF)

Դասում հիմնականում ներառված են կենդանական ծագման սննդամթերքներ, ինչպես նաև բանջարեղեն և այգեգործական այլ ապրանքներ, որոնք պատրաստված կամ պահածոյացված են սպառման համար:

7929 ապրանքային նշան այս դասում

Դասում ներառված են, մասնավորապես

  • մսի, ձկան, մրգերի և բանջարեղենի հիմքով սննդամթերք.
  • ուտելի միջատներ.
  • կաթի գերակշռությամբ կաթնային ըմպելիքներ.
  • կաթի փոխարինիչներ, օրինակ՝ նուշի կաթ, կոկոսի կաթ, գետնընկույզի կաթ, բրնձի կաթ, սոյայի կաթ.
  • պահածոյացված սնկեր.
  • մարդու սպառման համար պատրաստված մշակված ընկույզներ և ընդեղեն.
  • մարդու սպառման համար պատրաստված մշակված սերմեր, բացառությամբ համեմունքների և համեմանքների:

Դասում ներառված չեն, մասնավորապես

  • յուղեր և ճարպեր, բացառությամբ սննդի, օրինակ՝ եթերային յուղեր (դաս 3), տեխնիկական յուղեր (դաս 4), գերչակի յուղ բժշկական նպատակների համար (դաս 5).
  • մանկական սնունդ (դաս 5).
  • դիետիկ սնունդ և նյութեր բժշկական (բուժական) նպատակների համար (դաս 5).
  • սննդային հավելումներ (դաս 5).
  • աղցանների համեմունքներ (դաս 30).
  • մշակված սերմնահատիկներ որպես համեմունք օգտագործելու համար (դաս 30).
  • շոկոլադապատ ընկույզներ (դաս 30).
  • թարմ և չմշակված մրգեր, բանջարեղեն, ընկույզներ և սերմեր (դաս 31).
  • անասնակեր (դաս 31).
  • կենդանի անասուններ (դաս 31).
  • սերմեր տնկելու համար (դաս 31):