30

Ապրանքներ/ՄԿՏՈՒ դաս 30

սուրճ, թեյ, կակաո և դրանց փոխարինիչներ

Պաշտոնական վերնագիրբրինձ, մակարոնեղեն և լապշա (արիշտա). տապիոկա և սագո. ալյուր և հացահատիկային մթերքներ. հաց, հրուշակեղեն և քաղցրավենիք. շոկոլադ. պաղպաղակ, շաքարաթ և այլ սննդային սառույցներ. շաքար, մեղր, մաթ. խմորիչներ, հացաթխման փոշիներ. աղ, համեմունք, ամոքանք, պահածոյացված խոտաբույսեր. քացախ, սոուսներ և այլ համեմունքներ. սառույց (սառեցված ջուր):

Պաշտոնական տեքստ՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ (AIPO)։ AIPO դասերի ցանկ (PDF)

Դասում հիմնականում ներառված են բուսական ծագման սննդամթերք, բացառությամբ մրգերի և բանջարեղենի, որոնք պատրաստված կամ պահպանված են սպառման համար, ինչպես նաև օժանդակ հավելումներ, որոնք նախատեսված են սննդի համը բարելավելու համար:

12 626 ապրանքային նշան այս դասում

Դասում ներառված են, մասնավորապես

  • սուրճի, կակաոյի, շոկալադի կամ թեյի հիմքով ըմպելիքներ.
  • մարդու սպառման համար պատրաստված հացահատիկ, օրինակ՝ վարսակի փաթիլներ, եգիպտացորենի չիպսեր, մաքրած գարի, բլղուր, մյուսի.
  • պիցա, կուտապներ, սենդվիչներ.
  • շոկոլադապատ ընկույզներ.
  • բուրավետարարներ ըմպելիքների համար, բացառությամբ եթերային յուղերի:

Դասում ներառված չեն, մասնավորապես

  • աղեր արդյունաբերական նպատակների համար (դաս 1).
  • սննդային բուրավետիչներ՝ որպես եթերային յուղեր (դաս 3).
  • բուժիչ թեյեր և դիետիկ սննդամթերք և նյութեր բժշկական (բուժական) նպատակների համար (դաս 5).
  • մանկական սնունդ (դաս 5).
  • սննդային հավելումներ (դաս 5).
  • խմորիչներ դեղագործական նպատակների համար (դաս 5), կերային խմորիչներ (դաս 31).
  • սուրճի, կակաոյի, շոկոլադի կամ թեյի համով կաթնային ըմպելիքներ (դաս 29).
  • ապուրներ, արգանակներ (դաս 29).
  • չմշակված հացաբույսեր (դաս 31).
  • թարմ խոտեր (դաս 31).
  • անասնակեր (դաս 31):