04

Ապրանքներ/ՄԿՏՈՒ դաս 04

տեխնիկական յուղեր և քսուքներ, մոմեր

Պաշտոնական վերնագիրքսանյութեր. փոշու կլանման, թրջման և կապակցման բաղադրություններ. վառելիք և նյութեր լուսավորման նպատակների համար. մոմեր, պատրույգներ լուսավորման համար:

Պաշտոնական տեքստ՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ (AIPO)։ AIPO դասերի ցանկ (PDF)

Դասում հիմնականում ներառված են տեխնիկական յուղերը և քսուքները, վառելանյութերը և լուսավորող նյութերը:

2810 ապրանքային նշան այս դասում

Դասում ներառված են, մասնավորապես

  • յուղերը աղյուսե շարվածքը կամ կաշին պահպանելու համար.
  • մոմը (հումք), մոմը արդյունաբերական նպատակների համար.
  • էլեկտրական էներգիան.
  • շարժիչային վառելիքը, կեսավառելիքը.
  • ոչ քիմիական հավելանյութերը վառելիքի համար .
  • որպես վառելիք օգտագործվող փայտանյութը:

Դասում ներառված չեն, մասնավորապես

  • որոշակի հատուկ տեխնիկական յուղերը և քսուքները, օրինակ՝ յուղերը կաշվի դաբաղման համար (դաս 1).
  • պաշտպանական յուղերը փայտանյութի համար, հակակոռոզիական յուղերը և քսուքները (դաս 2).
  • եթերային յուղերը (դաս 3).
  • մերսման մոմերը կոսմետիկական (դաս 4) և բուժական (դաս 5) նպատակների համար .
  • որոշակի հատուկ մոմերը, օրինակ՝ մոմային մածիկները ծառերը պատվաստելու համար (այգեգործական եփուկ) (դաս 1), դերձակի մոմը, ողորկելու մոմերը, մազերը հեռացնելու մոմերը (դաս 3), ատամնաբուժական մոմերը (դաս 5), գմուտը (դաս 16).
  • պատրոյգները՝ հեղուկ վառելիքով վառարանների համար (դաս 11) և վառիչների համար հարմարեցված պատրոյգները (դաս 34):