32

Ապրանքներ/ՄԿՏՈՒ դաս 32

գարեջուր

Պաշտոնական վերնագիրոչ ալկոհոլային ըմպելիքներ. հանքային և գազավորված ջրեր. մրգային ըմպելիքներ և մրգահյութեր. օշարակներ և այլ բաղադրություններ ոչ ալկոհոլային ըմպելիքներ պատրաստելու համար:

Պաշտոնական տեքստ՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ (AIPO)։ AIPO դասերի ցանկ (PDF)

Դասում հիմնականում ներառված են ոչ ալկոհոլային խմիչքներ, ինչպես նաև գարեջուր:

6924 ապրանքային նշան այս դասում

Դասում ներառված են, մասնավորապես

  • ոչ ալկոհոլային ըմպելիքներ.
  • զովացուցիչ ոչ ալկոհոլային ըմպելիքներ.
  • բրնձի և սոյայի հիմքով ըմպելիքներ, բացի կաթի փոխարինիչներից.
  • էներգետիկ ըմպելիքներ, իզոտոնիկ ըմպելիքներ, պրոտեինով հարստացված սպորտային ըմպելիքներ.
  • ոչ ալկոհոլային բնահյութեր և մրգային լուծամզված ըմպելիքներ պատրաստելու համար:

Դասում ներառված չեն, մասնավորապես

  • բուրավետիչներ ըմպելիքների համար՝ որպես եթերային յուղեր (դաս 3), կամ այլ բնահյութեր (էսենցիա) (դաս 30).
  • դիետիկ ըմպելիքներ բժշկական նպատակների համար (դաս 5).
  • կաթի գերակշռությամբ կաթնային ըմպելիքներ, կաթնային կոկտեյլներ (դաս 29).
  • կաթի փոխարինիչներ, օրինակ՝ նուշի կաթ, կոկոսի կաթ, գետնընկույզի կաթ, բրնձի կաթ, սոյայի կաթ (դաս 29).
  • կիտրոնի հյութ խոհարարական նպատակների համար (դաս 29).
  • կակաոյի, սուրճի, շոկոլադի կամ թեյի հիմքով ըմպելիքներ (դաս 30).
  • ըմպելիքներ սենյակային կենդանիների համար (դաս 31).
  • ալկոհոլային խմիչքներ, բացի գարեջրից (դաս 33):