11

Ապրանքներ/ՄԿՏՈՒ դաս 11

լուսավորման, ջեռուցման, հովացման, շոգու արտադրման, սննդամթերքի ջերմամշակման, սառեցման, չորացման, օդափոխման, ջրաբաշխման և սանիտարատեխնիկական սարքեր և տեղակայանքներ:

Պաշտոնական տեքստ՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ (AIPO)։ AIPO դասերի ցանկ (PDF)

Դասում հիմնականում ներառված են շրջակա միջավայրի վիճակի վերահսկման սարքերը և սարքավորումները, մասնավորապես՝ լուսավորման, սննդի պատրաստման, սառեցման և սանիտարական մշակման սարքերը և սարքավորումները:

5808 ապրանքային նշան այս դասում

Դասում ներառված են, մասնավորապես

  • օդի լավորակման տեղակայանքներ.
  • վառարանները, բացառությամբ լաբորատոր վառարանների, օրինակ՝ ատամնաբուժական վառարանները, միկրոալիքային վառարանները, հացաթխման (փռի) համար վառարանները.
  • վառարանները՝ որպես ջեռուցիչ սարքեր.
  • արևային ջերմային հավաքիչները.
  • ծխնելույզների ծխանցքերը, ծխանցքերի սահափականները, օջախները, սենյակային բուխարիները.
  • մանրէազերծիչները, աղբայրիչները.
  • լուսավորման սարքերը, ինչպիսիք են՝ լյումինեսցենտային խողովակները լուսավորման համար, լուսարձակները, շենքերի լուսավորվող համարները, տրանսպորտային միջոցների անդրադարձիչները, տրանսպորտային միջոցների համար լապտերները.
  • լամպերը, օրինակ՝ էլեկտրական լամպերը, գազալցված լամպերը, լաբորատոր լամպերը, յուղային լամպերը, փողոցային լապտերները, պայթանվտանգ լամպերը.
  • սոլյարիումի մահճակալները.
  • լոգարանների համար սանիտարատեխնիկական տեղակայանքները և սարքավորանքը.
  • զուգարանները, միզամանները.
  • շատրվաններ, շոկոլադային շատրվաններ.
  • էլեկտրատաքացմամբ բարձերը, ծածկոցները, բացառությամբ բժշկական նպատակներով օգտագործվողների.
  • ջերմակները.
  • էլեկտրական ջեռուցմամբ հագուստ.
  • յոգուրտ պատրաստելու էլեկտրական սարքերը, հաց թխելու սարքերը, սրճեփները, պաղպաղակ պատրաստելու մեքենաներ.
  • սառույց պատրաստելու համար սարքերը և մեքենաները:

Դասում ներառված չեն, մասնավորապես

  • գոլորշու արտադրության համար նախատեսված սարքերը՝ որպես մեքենաների մասեր (դաս 07).
  • հոսանքի գեներատորները, էլեկտրական գեներատորները (դաս 07).
  • գոդալամպերը (դաս 07), օպտիկական լամպերը, լաբորատորիաների համար լամպերը (դաս 09), բժշկական նպատակների համար լամպերը (դաս 10).
  • լաբորատորիայի վառարաններ (դաս 09).
  • ֆոտոգալվանական տարրերը (դաս 09).
  • ազդանշանային լույսերը (դաս 09).
  • էլեկտրատաքացմամբ բարձերը, ծածկոցները, բժշկական նպատակների համար (դաս 10).
  • մանկական լոգարանները (դաս 21).
  • ոչ էլեկտրական դյուրակիր սառցապահարաններ (դաս 21).
  • սնունդ պատրաստելու համար խոհանոցային սպասքը, որը չունի ներկառուցված ջերմային աղբյուր, օրինակ՝ գրիլները, ռաշպերները, ոչ էլեկտրական վաֆլե կաղապարները, ոչ էլեկտրական ճնշումային վառարանները (դաս 21).
  • ոտքերի համար ոչ էլեկտրական մուֆտաները (դաս 25):