07
Ապրանքներ/ՄԿՏՈՒ դաս 07
մեքենաներ, հաստոցներ, մեխանիկական կառավարվող գործիքներ
Պաշտոնական վերնագիրշարժիչներ, բացառությամբ վերգետնյա տրանսպորտային միջոցների համար նախատեսվածների. մեքենաների կցորդիչներ և փոխանցման տարրեր, բացառությամբ վերգետնյա տրանսպորտային միջոցների համար նախատեսվածների. գյուղատնտեսական գործիքներ, բացառությամբ ձեռքով կառավարվողների. ինկուբատորներ հավկիթների համար. առևտրի ավտոմատներ:
Պաշտոնական տեքստ՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ (AIPO)։ AIPO դասերի ցանկ (PDF)
Դասում հիմնականում ներառված են մեքենաները, հաստոցները, մոտորները և շարժիչները:
5685 ապրանքային նշան այս դասում
Դասում ներառված են, մասնավորապես
- բոլոր տեսակի շարժիչների մասերը, ինչպիսիք են՝ մեկնասարքերը, սկսնակները, խլարարները և գլանները ամեն տեսակի շարժիչների համար
- մաքրման և ողորկման էլեկտրական հարմարանքները, ինչպիսիք են՝ էլեկտրական սարքերը կոշիկները մաքրելու համար, գորգամաքրման էլեկտրական մեքենաները և սարքերը և փոշեկուլները.
- 3D-տպիչները.
- արդյունաբերական ռոբոտները.
- որոշակի հատուկ տեսակի տրանսպորտային միջոցները, բացառությամբ փոխադրումների համար նախատեսվածների, ինչպիսիք են՝ ճանապարհներն ավլող մեքենաները, ճանապարհաշինական մեքենաները, բուլդոզերները, ձյունամաքրիչները և ռետինե պաշտպանաշերտերը՝ որպես թրթուրների մասեր այդ մեքենաների համար:
Դասում ներառված չեն, մասնավորապես
- ձեռքի գործիքները և սարքերը (դաս 8)
- արհեստական բանականությամբ մարդանման ռոբոտները, լաբորատոր ռոբոտները, ուսուցողական ռոբոտները, անվտանգության ապահովման ռոբոտները (դաս 9), վիրաբուժական ռոբոտները (դաս 10), ռոբոտացված ավտոմեքենաները (դաս 12), ռոբոտացված հարվածային գործիքները (երաժշտական գործիքներ) (դաս 15), խաղալիք ռոբոտները (դաս 28).
- վերգետնյա տրանսպորտային միջոցների մոտորները և շարժիչները (դաս 12).
- թրթուրները տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև անվադողերը բոլոր տեսակի մեքենաների անիվների համար (դաս 12).
- որոշակի հատուկ մեքենաները, ինչպիսիք են՝ բանկոմատները (դաս 9), շնչադիմականները արհեստական շնչառության համար (դաս 10), սառնարանային ապարատները և մեքենաները (դաս 11):