25
Ապրանքներ/ՄԿՏՈՒ դաս 25
հագուստ, կոշիկներ, գլխարկներ:
Պաշտոնական տեքստ՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ (AIPO)։ AIPO դասերի ցանկ (PDF)
Դասում հիմնականում ներառված են հագուստ, կոշիկներ, գլխարկներ մարդկանց համար
10 358 ապրանքային նշան այս դասում
Դասում ներառված են, մասնավորապես
- հագուստի, կոշիկների և գլխարկների մասեր, օրինակ՝ բազկապատներ, գրպաններ, պատրաստի աստառներ, կրունկներ և կրկնակրունկներ, հովարներ գլխարկների համար, բոլորագլխարկների շրջանակներ (հենք).
- սպորտային հագուստ և կոշիկներ, օրինակ՝ դահուկորդների ձեռնոցներ, սպորտային մայկաներ, հագուստ հեծանվորդների համար, ձյուդոյի և կարատեի համազգեստ, բուտսեր (ֆուտբոլային), մարմնամարզական կոշիկներ, դահուկների կիսակոշիկներ.
- դիմակահանդեսի կոստյումներ.
- թղթե հագուստ, թղթե գդակներ՝ որպես հագուստ օգտագործելու համար.
- մանկական կրծկալներ, բացառությամբ թղթից պատրաստվածների.
- կրծքի գրպանի թաշկինակներ.
- ոչ էլեկտրական մուֆտաներ ոտքերի համար.
Դասում ներառված չեն, մասնավորապես
- կոշկակարության մեջ օգտագործվող մանր երկաթյա իրեր, օրինակ՝ կոշիկների մեխեր և կրնկատակեր մետաղյա (դաս 6), ոչ մետաղյա (դաս 20), ինչպես նաև արդուզարդի ապրանքներ և ճարմանդներ հագուստի, կոշկեղենի, գլխարկների համար, օրինակ՝ ճարմանդներ, կայծակ – ճարմանդներ, ժապավեններ, գլխարկի ժապավեններ, զարդեր գլխարկի և կոշկեղենի համար (դաս 26).
- հատուկ հագուստի որոշակի մանրամասներ, օրինակ՝ պաշտպանիչ սաղավարտներ, ներառյալ սպորտայինները (դաս 9), կրակից պաշտպանող հագուստ (դաս 9), հատուկ հագուստ վիրահատական սենյակների համար (դաս 10), ոսկրահարդար կոշիկներ (դաս 10), ինչպես նաև որոշակի սպորտաձևերում օգտագործվող հագուստ և կոշկեղեն, օրինակ՝ բեյսբոլի ձեռնոցներ, բոնցքամարտի ձեռնոցներ, չմուշկներ (դաս 28).
- էլեկտրական ջեռուցմամբ հագուստ (դաս 11).
- էլեկտրական մուֆտաներ ոտքերը տաքացնելու համար (դաս 11), մանկական և հաշմանդամների սայլակներին հարմարեցված ոտնամուշտակներ (դաս 12).
- մանկական թղթե կրծկալներ (դաս 16).
- թղթե (դաս 16) և մանածագործվածքից (դաս 24) թաշկինակներ.
- հագուստ կենդանիների համար (դաս 18).
- դիմակահանդեսային դիմակներ (դաս 28).
- տիկնիկների հագուստ (դաս 28).
- տոնական թղթե գլխարկներ (դաս 28):