09

Ապրանքներ/ՄԿՏՈՒ դաս 09

գիտական, հետազոտական, նավագնացական, երկրաբանական, լուսանկարչական, կինոնկարահանման, տեսալսողական, օպտիկական, կշռման, չափման, ազդանշանման, հայտնաբերման, փորձարկման, զննման, փրկարարական և ուսուցման սարքեր և գործիքներ

Պաշտոնական վերնագիրէլեկտրականության բաշխման կամ սպառման կարգավորման կամ վերահսկման, հաղորդման, միացման, փոխակերպման, կուտակման սարքեր և գործիքներ. ձայնի, պատկերի կամ տեղեկատվության գրառման, հաղորդման, վերարտադրման կամ մշակման սարքեր և գործիքներ. գրառված և ներբեռնվող տեղեկակիրներ, համակարգչային ծրագրային ապահովում, թվային կամ անալոգային տեղեկատվության գրառման և պահպանման դատարկ տեղեկակիրներ. կանխավճարով աշխատող ապարատների մեխանիզմներ. դրամարկղային ապարատներ, հաշվիչ սարքեր. համակարգիչներ և համակարգիչներին կից սարքեր. սուզազգեստներ, ջրասուզակների դիմապանակներ, ականջախցաններ, քթասեղմիչներ ջրասուզակների և լողորդների համար, ջրասուզակների ձեռնոցներ, շնչառական ապարատներ ստորջրյա լողի համար. կրակմարիչներ:

Պաշտոնական տեքստ՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ (AIPO)։ AIPO դասերի ցանկ (PDF)

Դասում հիմնականում ներառված են գիտական կամ հետազոտական ապարատները և գործիքները, տեսաձայնային և տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորումները, ինչպես նաև փրկարարական և անվտանգություն ապահովող սարքերը:

16 335 ապրանքային նշան այս դասում

Դասում ներառված են, մասնավորապես

  • լաբորատորիաներում գիտական հետազոտությունների սարքերը և գործիքները.
  • ուսուցանող սարքերը և մարզասարքերը, ինչպիսիք են՝ վերակենդանացման մանեկենները, տրանսպորտային միջոցների կառավարման կամ ստուգման նմանակիչները,
  • թռչող, ջրային և անօդաչու ապարատների, ինչպիսիք են՝ նավագնացական սարքերի, հաղորդիչների, չափիչ սարքերի, դիրքորոշման համաշխարհային համակարգի (GPS) ապարատների, ավտոմատ կառավարման սարքերի հսկողության և վերահսկման համար սարքերը և գործիքները.
  • անվտանգության սարքերը և գործիքները, ինչպիսիք են՝ անվտանգության ցանցերը, ազդանշանային լույսերը, լուսացույցները, հրշեջ ավտոմեքենաները, ձայնային ազդանշանային սարքերը, անվտանգության մետաղանշանները որպես՝ կոդավորման սարքեր.
  • հագուստը, որը պաշտպանում է լուրջ կամ կյանքին սպառնացող վնասվածքներից, օրինակ՝ դժբախտ պատահարներից, ճառագայթումից և կրակից պաշտպանող հագուստը, գրահաբաճկոնները, սպորտային պաշտպանական սաղավարտները, սպորտային սաղավարտները, սպորտային սարքերը ատամները պաշտպանելու համար (կապպա), հատուկ պաշտպանիչ կոմբինեզոնները օդաչուների համար, ծնկակալները բանվորների համար.
  • օպտիկական սարքերը և գործիքները, ինչպիսիք են՝ ակնոցները, հպառապնյակները, խոշորացույցները, հայելիները զննման աշխատանքների համար, դիտանցքերը (դռան վրա).
  • մագնիսները.
  • սմարթ-ժամացույցները, մարմնի վրա կրվող սարքերը ֆիզիկական ակտիվությանը հետևելու համար.
  • խաղադեկերը համակարգիչների համար, բացառությամբ տեսախաղերի համար նախատեսվածների, վիրտուալ իրականության գլխադիր սաղավարտները, խելացի ակնոցները.
  • ակնոցների պատյանները, սմարթֆոնների պատյանները, լուսանկարչական ապարատների և լուսանկարչական պարագաների հատուկ պատյանները.
  • բանկոմատները, հաշիվները դուրս գրելու սարքերը, նյութերը փորձարկելու մեքենաները և սարքերը.
  • լիցքավորող սարքերը և մարտկոցները էլեկտրոնային սիգարետների համար.
  • էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումները երաժշտական գործիքների համար.
  • լաբորատոր ռոբոտները, ուսուցողական ռոբոտները, անվտանգության ապահովման ռոբոտները, արհեստական բանականությամբ մարդանման ռոբոտները՝ գիտական հետազոտություններում օգտագործելու համար.

Դասում ներառված չեն, մասնավորապես

  • կառավարման լծակները՝ որպես մեքենայի մասեր, բացի խաղային մեքենաների համար նախատեսվածներից (դաս 7), տրանսպորտային միջոցների կառավարման բռնակները (դաս 12), տեսախաղերի համար խաղադեկերը, խաղերի և խաղալիքների կոնսոլների կառավարման վահանակները. (դաս 28).
  • կանխավճարով աշխատող ավտոմատները, որոնք դասակարգված են իրենց գործառույթներին կամ նպատակներին համապատասխան, օրինակ՝ կանխավճարով աշխատող լվացքի մեքենաները (դաս 7), կանխավճարով աշխատող բիլիարդի սեղանները (դաս 28).
  • արդյունաբերական ռոբոտներ (դաս 7), վիրաբուժական ռոբոտներ (դաս 10), խաղալիք ռոբոտները (դաս 28).
  • զարկերակի չափման համար սարքերը, սրտի աշխատանքը դիտարկող սարքերը, մարմնի կազմությունը հսկող-չափող սարքերը (դաս 10).
  • լաբորատոր լամպերը, լաբորատորիայի այրոցները (դաս 11).
  • ստորջրյա լուսարձակները (դաս 11).
  • պայթուցիկները ազդասարքերի համար, ազդանշանային հրթիռները (դաս 13).
  • հյուսվածքաբանական կտրվածքները (դիտողական պիտույքներ), կենսաբանական կտրվածքները մանրադիտակով ուսումնասիրելու համար որպես ուսուցողական նյութեր (դաս 16).
  • սպորտի որոշակի տեսակներով զբաղվելու համար հագուստները և հանդերձանքները, ինչպիսիք են՝ պաշտպանիչ միջադիրները որպես սպորտային հանդերձանքի տարրեր, սուսերամարտի դիմակները, բռնցքամարտի ձեռնոցները (դաս 28):