41
Ծառայություններ/ՄԿՏՈՒ դաս 41
կրթություն
Պաշտոնական վերնագիրուսումնական գործընթացի ապահովում. զվարճություններ. մարզական և մշակութային միջոցառումների կազմակերպում:
Պաշտոնական տեքստ՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ (AIPO)։ AIPO դասերի ցանկ (PDF)
Դաս 41-ը հիմնականում ներառում է ծառայություններ, որոնք բաղկացած են ուսումնական կամ կրթական բոլոր ձևերից, ծառայություններ մարդկանց համար ժամանցի, զվարճանքի և հանգստի կազմակերպման համար, ինչպես նաև կերպարվեստի կամ գրականության գործերի ներկայացումը հանրությանը՝ մշակութային կամ կրթական նպատակներով:
9548 ապրանքային նշան այս դասում
Դասում ներառված են, մասնավորապես
- ցուցահանդեսների կազմակերպում մշակութային կամ կրթության նպատակներով, կոնֆերանսների, վեհաժողովների և գիտաժողովների կազմակերպում և անցկացում.
- թարգմանիչների և լեզվի բանավոր թարգմանությունների ծառայություններ.
- գրքերի և տեքստային նյութերի հրապարակում, բացառությամբ գովազդային նյութերի.
- նորությունների ծառայություններ, լուսանկարչական ռեպորտաժներ.
- լուսանկարչություն.
- ֆիլմերի ռեժիսորություն և արտադրություն, բացառությամբ գովազդային ֆիլմերի.
- զվարճանքի այգիների, կրկեսների, զազմանոցների, գեղարվեստի պատկերասրահների և թանգարանների կողմից ներկայացվող մշակութային, կրթական կամ ժամանցային ծառայություններ.
- սպորտային և ֆիթնես-մարզումների ծառայություններ.
- կենդանիների ուսուցում.
- առցանց խաղերի ծառայություններ.
- մոլեխաղերի ոլորտում ծառայություններ, վիճակախաղերի կազմակերպում.
- տոմսերի ամրագրման ծառայություններ ժամանցի, կրթական և սպորտային միջոցառումների համար.
- գրելու որոշակի ծառայություններ, օրինակ՝ սցենարի գրում, երգերի գրում:
Դասում ներառված չեն, մասնավորապես
- ցուցահանդեսների կազմակերպում առևտրային կամ գովազդային նպատակներով (դաս 35).
- գովազդային տեքստերի խմբագրում և հրատարակում (դաս 35).
- լրատվական գործակալությունների ծառայություններ (դաս 38).
- ռադիոհեռարձակում և հեռուստահեռարձակում (դաս 38).
- տեսակոնֆերանսների համար կապի ծառայությունների տրամադրում (դաս 38).
- տեխնիկական փաստաթղթերի կազմում (դաս 42).
- մանկամսուրների ծառայություններ (դաս 43).
- հանքաջրաբուժական կենտրոնների ծառայություններ (դաս 44).
- հարսանեկան միջոցառումների պլանավորում և կազմակերպում (դաս 45):