44
Ծառայություններ/ՄԿՏՈՒ դաս 44
բժշկական ծառայություններ
Պաշտոնական վերնագիրանասնաբուժական ծառայություններ. մարդկանց և կենդանիների հիգիենայի և կոսմետոլոգիայի բնագավառում ծառայություններ. գյուղատնտեսական, ակվակուլտուրայի, այգեգործական և անտառային ծառայություններ:
Պաշտոնական տեքստ՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ (AIPO)։ AIPO դասերի ցանկ (PDF)
Դաս 44-ը հիմնականում ներառում է բժշկական օգնությունը, ներառյալ՝ այլընտրանքային բժշկությունը, հիգիենայի և կոսմետոլոգիայի բնագավառում ծառայությունները, որոնք մատուցվում են անձանց կամ հաստատությունների կողմից մարդկանց և կենդանիներին. գյուղատնտեսության, այգեգործության և անտառատնտեսության բնագավառին վերաբերող ծառայությունները:
3225 ապրանքային նշան այս դասում
Դասում ներառված են, մասնավորապես
- հիվանդանոցների ծառայություններ.
- հեռաբուժման ծառայություններ.
- ատամնաբուժական օգնություն, օպտոմետրիա, հոգեկան առողջության ծառայություններ.
- բժշկական կլինիկաների ծառայություններ և բժշկական լաբորատորիաների կողմից տրամադրվող բժշկական վերլուծության ծառայություններ ախտորոշման և բուժման նպատակով, ինչպիսիք են՝ ռենտգենյան զննում կամ արյան վերլուծություն.
- թերապևտիկ ծառայություններ, օրինակ՝ ֆիզիոթերապիա և լոգոպեդիա
- դեղագործական խորհրդատվություն և դեղագործների կողմից դեղերի պատրաստում դեղատոմսերով.
- արյան բանկերի ծառայություններ և մարդու հյուսվածքների բանկի ծառայություններ.
- ապաքինվողների համար տների ծառայություններ և հանգստյան տների ծառայություններ.
- դիետային և սննդային խորհրդատվություններ.
- հանքաջրաբուժական կենտրոնների ծառայություններ.
- արհեստական բեղմնավորում և արտամարմնային բեղմնավորման ծառայություններ.
- կենդանիների բուծում.
- կենդանիների խնամք.
- պիրսինգ և դաջում.
- այգեգործությանն առնչվող ծառայություններ, օրինակ՝ բուծարանագետների ծառայություններ, լանդշաֆտային դիզայն, դեկորատիվ - բնանկարային այգեգործություն, սիզամարգերի խնամք.
- ծաղկային արվեստին առնչվող ծառայություններ, օրինակ՝ ծաղկային հորինվածքների կազմում, պսակների պատրաստում.
- մոլախոտերի ոչնչացում, գյուղատնտեսական, ակվակուլտուրայի, այգեգործական և անտառային տնտեսության վնասատուների դեմ պայքարի ծառայություններ:
Դասում ներառված չեն, մասնավորապես
- վնասատուների ոչնչացումը, բացառությամբ գյուղատնտեսական, ակվակուլտուրայի, այգեգործական և անտառային տնտեսությանը (դաս 37).
- ոռոգման համակարգերի տեղադրման և վերանորոգման ծառայություններ (դաս 37).
- սանիտարական փոխադրումները (դաս 39).
- անասունների սպանդը և խրտվիլակների խծուծումը (դաս 40).
- անտառանյութի հատումը և մասնատումը (դաս 40).
- կենդանիների վարժեցումը (դաս 41).
- առողջության ակումբների ծառայությունները (դաս 41).
- բժշկական նպատակների համար գիտական հետազոտությունները (դաս 42).
- կենդանիների համար պանսիոնները (դաս 43).
- ծերանոցների ծառայությունները (դաս 43).
- թաղման բյուրոները (դաս 45):