28

Ապրանքներ/ՄԿՏՈՒ դաս 28

խաղեր և խաղալիքներ

Պաշտոնական վերնագիրապարատներ տեսախաղերի համար. մարմնամարզական և սպորտային իրեր. տոնածառի զարդեր:

Պաշտոնական տեքստ՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ (AIPO)։ AIPO դասերի ցանկ (PDF)

Դասում հիմնականում ներառված են խաղալիքներ, խաղային ապարատներ, սպորտային սարքավորումներ, զվարճանքի և կատակների համար նախատեսված առարկաներ, ինչպես նաև Նոր տարվա տոնածառերի համար որոշակի իրեր:

4812 ապրանքային նշան այս դասում

Դասում ներառված են, մասնավորապես

  • զվարճանքի և խաղերի ապարատներ, ներառյալ՝ դրանց կարգավորող սարքերը.
  • մանր գեղեցիկ իրեր երեկոյթների համար (ուշադրության նշաններ) և անակնկալներով խաղեր խաղարկումների համար, օրինակ՝ դիմակահանդեսային դիմակներ, տոնական թղթե գլխարկներ, կոնֆետիներ, շրիկաններ երեկոյթների համար և Սուրբ ծննդյան հրթիռներ.
  • որսորդական և ձկնորսական սարքեր, օրինակ՝ ձկնորսական կարթեր, ձկնորսական կոթավոր ուռկաններ, խայծեր, հրապուրաշվիկներ որսի համար.
  • սարքավորումներ տարբեր տեսակի սպորտի և խաղերի համար.

Դասում ներառված չեն, մասնավորապես

  • մոմեր Նոր տարվա տոնածառերի համար (դաս 4), էլեկտրական լամպեր տոնածառերի համար (դաս 11), հրուշակեղեն և շոկոլադե զարդարանքներ Նոր տարվա տոնածառերը զարդարելու համար (դաս 30).
  • սարքավորումներ ստորջրյա սուզման համար (դաս 9).
  • սեքս-խաղալիքներ և էրոտիկ տիկնիկներ (դաս 10).
  • հագուստ մարմնամարզության և սպորտի համար (դաս 25).
  • մարմնամարզական և սպորտի համար որոշակի առարկաներ, օրինակ՝ սպորտային պաշտպանիչ սաղավարտներ, ակնոցներ և սարքեր ատամները պաշտպանելու համար (կապպա) (դաս 9), սպորտային հրազեն (դաս 13), մարմնամարզական գորգեր (դաս 27), ինչպես նաև որոշակի սարքավորումներ որսորդության և ձկնորսության համար, օրինակ՝ որսորդական դանակներ, որսատեգեր (հարպուններ) (դաս 8), որսորդական հրազեն (դաս 13), ձկնորսական ցանցեր (դաս 22), որոնք դասակարգված են այլ գործառույթների կամ նպատակների համաձայն: