06
Ապրանքներ/ՄԿՏՈՒ դաս 06
սովորական մետաղներ և դրանց համահալվածքներ, հանքանյութեր
Պաշտոնական վերնագիրշինարարական մետաղյա նյութեր. շարժական մետաղյա կառուցվածքներ և շինություններ. ոչ էլեկտրական սովորական մետաղյա ճոպաններ և լարեր. մետաղյա երկաթակապ փոքր իրեր. մետաղյա բեռնարկղեր պահպանման կամ փոխադրման համար. անկիզելի պահարաններ:
Պաշտոնական տեքստ՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ (AIPO)։ AIPO դասերի ցանկ (PDF)
Դասում հիմնականում ներառված են չմշակված և մասնակի մշակված սովորական մետաղները և հանքաքարերը, ինչպես նաև մշակված սովորական մետաղներից պատրաստված ապրանքները:
3785 ապրանքային նշան այս դասում
Դասում ներառված են, մասնավորապես
- մետաղական նրբաթիթեղը և փոշին, որոնք օգտագործվում են հետագա մշակման համար, օրինակ՝ 3D տպագրության համար.
- մետաղյա շինանյութերը, ինչպիսիք են՝ երկաթգծերի, խողովակների և խողովակաշարերի մետաղական նյութերը.
- մանր մետաղական և երկաթեղեն իրերը, օրինակ՝ հեղույսները, պտուտակները, մեխերը, կահույքի անվիկները, լուսամուտի սողնակները.
- մետաղական շարժական կառույցները և կառուցվածքները, ինչպիսիք են՝ հավաքովի տները, լողավազանները, վայրի կենդանիների համար վանդակները, գլդոնները.
- սովորական մետաղներից որոշակի ապրանքները, որոնք չեն դասակարգվում ըստ իրենց գործառույթների կամ նպատակների, օրինակ՝ սովորական մետաղներից պատրաստված ցանկացած նշանակության արկղերը, սովորական մետաղներից պատրաստված արձանները, կիսանդրիները և արվեստի ոլորտի այլ առարկաները:
Դասում ներառված չեն, մասնավորապես
- մետաղները և հանքաքարերը, որոնք օգտագործվում են որպես քիմիական նյութեր արդյունաբերության կամ գիտական հետազոտությունների մեջ իրենց քիմիական հատկությունների համար, օրինակ՝ բոքսիտները, սնդիկը, ծարիրը, ալկալիական և հոդալկալիական մետաղները (դաս 1)
- թերթավոր և փոշենման մետաղները, որոնք օգտագործվում են գեղարվեստադեկորատիվ նպատակների և գեղարվեստական տպագրության համար (դաս 2).
- էլեկտրական մալուխները (դաս 9), ոչ էլեկտրական և ոչ մետաղական մալուխները և լարերը (դաս 22).
- խողովակները, որպես սանիտարական սարքավորումների մասեր (դաս 11), ճկուն խողովակները և ոչ մետաղական խողովակաշարերը (դաս 17), կոշտ խողովակները (դաս 19).
- վանդակները ներսենյակային կենդանիների համար (դաս 21).
- սովորական մետաղներից պատրաստված ապրանքները, որոնք դասակարգված են իրենց գործառույթներին կամ նպատակներին համապատասխան, օրինակ՝ ձեռքի շարժակով ձեռքի գործիքները (դաս 8), թղթի ամրակները (դաս 16), կահույքը (դաս 20), խոհանոցային պարագաները (դաս 21), կենցաղային տարողությունները (դաս 21):