18
Ապրանքներ/ՄԿՏՈՒ դաս 18
կաշի և կաշվի նմանակումներ
Պաշտոնական վերնագիրկենդանիների մորթիներ. ուղեբեռ և ճամփորդական ճամպրուկներ, պայուսակներ. անձրևի և արևի հովանոցներ. ձեռնափայտեր. մտրակներ, լծասարքեր և թամբագործական իրեր. պարանոցակապեր, սանձափոկեր և հագուստ կենդանիների համար:
Պաշտոնական տեքստ՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ (AIPO)։ AIPO դասերի ցանկ (PDF)
Դասում հիմնականում ներառված են կաշի, կաշվի նմանակումները և այդ նյութերից պատրաստված որոշակի ապրանքները:
6044 ապրանքային նշան այս դասում
Դասում ներառված են, մասնավորապես
- ուղեբեռները և ճամփորդական ճամպրուկները, օրինակ՝ ճամպրուկները, ճամփորդական սնդուկները, ուղեպայուսակները, երեխաներ կրելու համար ուսափոկերով համակները, դպրոցական պայուսակները.
- ուղեբեռների հաշվեպիտակներ.
- այցեքարտերի պատյանները և դրամապանակները.
- կաշվից կամ կաշեստվարաթղթից արկղեր և տուփեր.
Դասում ներառված չեն, մասնավորապես
- բժշկական նպատակների համար ձեռնափայտերը (դաս 10).
- մարդկանց համար կաշվե հագուստը, կոշկեղենը, գլխաշորերը (դաս 25).
- պայուսակները և պատյանները նախատեսված իրենց մեջ կրելու ապրանքներին, օրինակ՝ դյուրակիր համակարգիչների պայուսակները (դաս 09), տեսախցիկների և լուսանկարչական ապարատների պայուսակները և պատյանները (դաս 09), երաժշտական գործիքների պատյանները (դաս 15), անիվներով կամ առանց անիվների գոլֆի համար պայուսակները, դահուկների և սերֆինգի տախտակների համար հատուկ պատյանները (դաս 28).
- կաշից, կաշվի նմանակումներից և կենդանիների մորթիներից պատրաստված որոշ իրերը, որոնք դասակարգված են իրենց գործառույթներին կամ նպատակներին համապատասխան, օրինակ՝ ածելիներ սրելու կաշվե փոկերը (դաս 08), ողորկման (փայլեցման) համար կաշի (դաս 21), մաքրելու համար թավշակաշի (դաս 21), հագուստի համար կաշվե գոտիներ (դաս 25):