38
Ծառայություններ/ՄԿՏՈՒ դաս 38
հեռահաղորդակցման ծառայություններ:
Պաշտոնական տեքստ՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ (AIPO)։ AIPO դասերի ցանկ (PDF)
Դաս 38-ը հիմնականում ներառում է ծառայություններ, որոնք հնարավորություն են տալիս առնվազն մի կողմին շփվել մյուսի հետ, ինչպես նաև տվյալների հեռարձակման և փոխանցման ծառայություններ:
4778 ապրանքային նշան այս դասում
Դասում ներառված են, մասնավորապես
- թվային ֆայլերի և էլեկտրոնային նամակների հաղորդում.
- ինտերնետ մուտքի ապահովում.
- ռադիո- և հեռուստահեռարձակում.
- տեսահաղորդում ըստ պահանջի.
- ինտերնետում բանավեճային համաժողովների հասանելիության և առցանց համաժողովների ապահովում.
- հեռախոսային և ձայնային փոստի ծառայություններ.
- հեռա- և տեսակոնֆերանսների ծառայություններ.
Դասում ներառված չեն, մասնավորապես
- ռադիոգովազդ (դաս 35).
- հեռախոսային մարքեթինգի ծառայություններ (դաս 35).
- բովանդակություն կամ նյութեր, որոնք կարող են օգտագործվել հաղորդագրություններում, օրինակ՝ ներբեռնվող պատկերների ֆայլեր (դաս 9), ինտերնետային կայքի միջոցով գործարար տեղեկատվություն տրամադրելը (դաս 35), չբեռնվող ֆիլմերի և հեռուստատեսային ծրագրերի տրամադրում «տեսանյութ ըստ պահանջի» ծառայության միջոցով (դաս 41).
- հեռահաղորդակցական կապերի միջոցով իրականացվող ծառայություններ, օրինակ՝ թվային երաժշտության ներբեռնման համար մանրածախ առցանց ծառայություններ (դաս 35), բանկային գործառնությունների առցանց իրականացում (դաս 36).
- ռադիո և հեռուստատեսային ծրագրերի մոնտաժում (դաս 41).
- հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում խորհրդատվական ծառայություններ (դաս 42).
- սոցիալական ցանցերի առցանց ծառայություններ (դաս 45):