23
Ապրանքներ/ՄԿՏՈՒ դաս 23
մանվածք և թելեր մանածագործության համար:
Պաշտոնական տեքստ՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ (AIPO)։ AIPO դասերի ցանկ (PDF)
Դասում հիմնականում ներառված են բնական կամ սինթետիկ մանվածքները և թելերը, որոնք օգտագործվում են մանածագործության համար:
734 ապրանքային նշան այս դասում
Դասում ներառված են, մասնավորապես
- մանածագործական ապակեթելը, ձգուն, առաձգական մանվածքները.
- ասեղնագործության, կարկատման և կարի համար մանվածքները, ներառյալ՝ մետաղական.
- մետաքսե մանվածքը
- մանած մետաքսը, բամբակե մանվածքը, բրդե մանվածքը:
Դասում ներառված չեն, մասնավորապես
- հատուկ նշանակության որոշակի թելեր, օրինակ՝ էլեկտրական լարերի նույնականացման թելերը (դաս 09), վիրաբուժական թելերը (դաս 10), զարդերում օգտագործվող ազնիվ մետաղներից թելերը (դաս 14).
- ոչ մանածագործական նպատակների համար թելերը, դասակարգված ըստ նյութի, որից պատրաստված են, օրինակ՝ կապկպվածքի մետաղական (դաս 6) և ոչ մետաղական (դաս 22) թելերը, առաձգական թելերը, ռետինե կամ պլաստմասսայե (դաս 17), ապակեթելքից (դաս 21) թելերը: