14

Ապրանքներ/ՄԿՏՈՒ դաս 14

ազնիվ մետաղներ և դրանց համահալվածքներ

Պաշտոնական վերնագիրոսկերչական իրեր, զարդեր, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր. ժամացույցներ և այլ ժամանակաչափ սարքեր:

Պաշտոնական տեքստ՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ (AIPO)։ AIPO դասերի ցանկ (PDF)

Դասում հիմնականում ներառված են թանկարժեք մետաղները և թանկարժեք մետաղներից պատրաստված որոշակի ապրանքները կամ դրանցով պատվածները, ինչպես նաև ոսկերչական իրերը, ժամացույցները և դրանց բաղադրիչ մասերը:

5454 ապրանքային նշան այս դասում

Դասում ներառված են, մասնավորապես

  • թանկարժեք իրերը, այդ թվում՝ դրանց նմանակումները, օրինակ՝ ստրաս (արհեստական՝ կեղծ ադամանդ).
  • թևքաճարմանդները, փողկապների գնդասեղները, փողկապների սեղմիչները.
  • բանալիների օղակները և դրանց հուտութները.
  • ոսկերչական իրերի համար կախազարդերը.
  • զարդատուփերը.
  • ժամացույցների և ոսկերչական իրերի մասերը, օրինակ՝ թանկարժեք իրերի համար օղակները և ուլունքները, ժամացույցների ընթացային մեխանիզմները, ժամացույցների սլաքները, ձեռքի ժամացույցների զսպանակները, ձեռքի ժամացույցների ապակիները:

Դասում ներառված չեն, մասնավորապես

  • սմարթ-ժամացույցները (դաս 09).
  • հուռութները (կախազարդեր), բացի թանկարժեք իրերի, բանալիների օղակների կամ շղթաների համար նախատեսվածներից (դաս 26).
  • արվեստի օբյեկտները, բացի թանկարժեք մետաղներից կամ դրանցով պատվածներից պատրաստվածները, որոնք դասակարգված են այն մետաղներին համապատասխան, որոնցից պատրաստված են, օրինակ՝ սովորական մետաղներից (դաս 06), քարից, բետոնից կամ մարմարից (դաս 19), փայտից, մոմից, ծեփից կամ պլաստմասսայից (դաս 20), ճենապակուց, խեցեղենից, հախճապակուց, թրծակավից կամ ապակուց (դաս 21) պատրաստված գեղարվեստական իրերը.
  • ազնիվ մետաղներից պատրաստված կամ դրանցով պատված որոշակի իրերը, որոնք դասակարգված են իրենց գործառույթներին կամ նպատակներին համապատասխան, օրինակ՝ թերթավոր և փոշենման մետաղները, որոնք օգտագործվում են գեղարվեստադեկորատիվ նպատակների և գեղարվեստական տպագրության համար (դաս 02), ատամների համար ոսկու ամալգամները (սնդկազորք) (դաս 05), դանակավոր իրերը (դաս 08), էլեկտրական հպակները (դաս 09), ոսկե գրչածայրերը (դաս 16), թրմելու թեյամանները (դաս 21), ոսկով և արծաթով ասեղնագործված իրերը (դաս 26), սիգարների արկղերը (դաս 34):