22
Ապրանքներ/ՄԿՏՈՒ դաս 22
ճոպաններ, պարաններ, առասաններ, ցանցեր, վրաններ և բրեզենտ
Պաշտոնական վերնագիրտենտեր մանածագործական կամ սինթետիկ նյութերից, առագաստներ, պարկեր սորուն նյութեր տեղափոխելու և պահելու համար. լցոնման, խծուծման նյութեր, բացառությամբ թղթե, ստվարաթղթե նյութերի, ռետինե կամ պլաստմասսայե թելքավոր մանածագործվածքային հումքի նյութեր և փոխարինչներ:
Պաշտոնական տեքստ՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ (AIPO)։ AIPO դասերի ցանկ (PDF)
Դասում հիմնականում ներառված են կտավ և այլ նյութեր առագաստներ, պարաններ, խծուծման, միջադրման նյութեր և թելքավոր մանածագործվածքային հումք պատրաստելու համար:
1125 ապրանքային նշան այս դասում
Դասում ներառված են, մասնավորապես
- բնական կամ արհեստական մանածագործական թելքից, թղթից կամ պլաստմասսայից պատրաստված քուղերը և պարանները.
- ձկնորսական ցանցերը, ցանցաճոճերը և պարանասանդուղքները.
- տրանսպորտային միջոցների անչափս պատյանները.
- պարկերը և տոպրակները, որոնք դասակարգված չեն ըստ իրենց գործառույթների կամ նպատակների, օրինակ՝ լվացքի համար ցանցավոր պարկերը, դիակներ տեղափոխելու համար տոպրակները, փոստային պայուսակները.
- փաթեթավորման մանածագործական տոպրակները.
- կենդանական և մանածագործական մանրաթելերը, ինչպիսիք են՝ կենդանիների մազերը, բոժոժները, ջուտը (թելատու բույս), մշակված կամ չմշակված բուրդը, չմշակված մետաքսը:
Դասում ներառված չեն, մասնավորապես
- մետաղական ճոպանները (դաս 06).
- երաժշտական գործիքների նվագալարերը (դաս 05) և ձեռնաթիակների (ռակետների) լարերը (դաս 28).
- թղթե կամ ստվարաթղթե (դաս 16), ռետինից կամ պլաստմասսայից (դաս 17) խծուծման նյութերը.
- որոշակի ցանցերը և պայուսակները, որոնք դասակարգված են ըստ իրենց գործառույթի կամ նպատակների, օրինակ՝ փրկարարական ցանցերը (դաս 9), տրանսպորտային միջոցների համար բեռնացանցերը (դաս 12), ճանապարհորդության համար հագուստի պայուսակները (դաս 18), մազերի ցանցերը (դաս 26), գոլֆի պայուսակները (դաս 28), սպորտային ցանցերը (դաս 28);