19
Ապրանքներ/ՄԿՏՈՒ դաս 19
ոչ մետաղական նյութեր շինարարության և կառուցման համար
Պաշտոնական վերնագիրոչ մետաղական կոշտ խողովակներ շինարարական նպատակների համար. ասֆալտ, խեժեր, կուպր և բիտում. ոչ մետաղական շարժական կառուցվածքներ և շինություններ. ոչ մետաղյա հուշարձաններ:
Պաշտոնական տեքստ՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ (AIPO)։ AIPO դասերի ցանկ (PDF)
Դասում հիմնականում ներառված են ոչ մետաղական շինանյութերը:
3178 ապրանքային նշան այս դասում
Դասում ներառված են, մասնավորապես
- մասնակի մշակված փայտանյութը՝ շինարարության մեջ օգտագործելու համար, օրինակ՝ հեծանները, շերտաձողիկները, տախտակադրվածները.
- փայտե միաշերտ նրբատախտակը.
- շինարարական ապակի, օրինակ՝ ապակյա սալիկներ, մեկուսիչ ապակի, շինարարական նպատակների համար, անվտանգության ապակի .
- հատիկավոր ապակի ճանապարհների գծանշման համար.
- գրանիտը, մարմարը, մանրախիճը.
- թրծակավ՝ որպես շինանյութ օգտագործելու համար
- արեգակնային տարրերով ներկառուցված ոչ մետաղական տանիքապատվածքը.
- ոչ մետաղական շիրմաքարեր.
- քարից, բետոնից կամ մարմարից արձանները, կիսանդրիները և գեղարվեստական իրերը.
- ոչ քարից փոստարկղերը.
- գեոտեքստիլը.
- քսվածքները՝ շինանյութ.
- ոչ մետաղական լաստակները.
- շարժական ոչ մետաղական կառուցվածքները, օրինակ՝ ակվարիումները, մեծավանդակները, դրոշակների կոթերը, ծածկարանները, լողավազանները:
Դասում ներառված չեն, մասնավորապես
- ցեմենտի համար պաշտպանիչ նյութերը, ցեմենտին անջրանցիկություն հաղորդելու համար պատրաստուկները (դաս 01).
- հրակայուն բաղադրությունները (դաս 01).
- փայտանյութը պաշտպանելու համար միջոցները (դաս 02).
- շինարարական աշխատանքների ժամանակ կաղապարներից հանելը հեշտացնելու համար յուղերը (դաս 04).
- փոստարկղերը մետաղական (դաս 06) կամ ոչ մետաղական և ոչ քարից (դաս 20).
- սովարական մետաղից (դաս 06), ազնիվ մետաղներից (դաս 14), փայտից, մոմից, գիպսից կամ պլաստմասսայից (դաս 20), ճենապակուց, կավից, խեցեղենից, հախճապակուց, թրծակավից կամ ապակուց (դաս 21) արձանները, կիսանդրիները և գեղարվեստական իրերը.
- ոչ մետաղական, ոչ շինարարակ որոշակի խողովակները, օրինակ՝ խողովակները որպես սանիտարատեխնիկական համակարգերի մասեր (դաս 11), ոչ մետաղական ճկուն խողովակները (դաս 17).
- շենքերը խոնավությունից պաշտպանելու համար մեկուսիչ բաղադրությունները (դաս 17).
- տրանսպորտային միջոցների պատուհանների ապակիները (կիսաֆաբրիկատներ) (դաս 21).
- թռչունների համար վանդակները (դաս 21).
- փողոցները և խսիրները, լինոլեումը և հատակի այլ պատվածքները (դաս 27).
- անմշակ կամ կեղևով բնափայտը (դաս 31):