26

Ապրանքներ/ՄԿՏՈՒ դաս 26

Ժանյակներ, զարդաքուղ և ասեղնագործված իրեր, շքերիզային ժապավեններ և ժապավենակապեր

Պաշտոնական վերնագիրկոճակներ, սեղմակոճակներ, կեռիկներ և ամրօղակներ, գնդասեղներ և ասեղներ. արհեստական ծաղիկներ. մազերի զարդեր. դնովի մազեր:

Պաշտոնական տեքստ՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ (AIPO)։ AIPO դասերի ցանկ (PDF)

Դասում հիմնականում ներառված են արդուզարդի ապրանքներ, բնական կամ սինթետիկ մազեր, և մազերի զարդարանք, ինչպես նաև զանազան առարկաներ զարդարելու համար նախատեսված փոքր դեկորատիվ իրեր, որոնք ներառված չեն այլ դասերում:

1612 ապրանքային նշան այս դասում

Դասում ներառված են, մասնավորապես

  • կեղծամներ, արհեստական մազափնջեր, դնովի մորուքներ.
  • հերակալներ, մազակապեր.
  • ժապավեններ և ժապավենակապեր՝ որպես արդուզարդի պարագաներ կամ որպես մազերի զարդեր օգտագործվող՝ պատրաստված ցանկացած նյութից.
  • ոչ թղթյա ժապավեններ և ժապավենակապեր նվերները փաթեթավորելու համար.
  • ցանցեր մազերի համար.
  • ճարմանդներ, կայծակ – ճարմանդներ.
  • հուռութներ (կախազարդեր), բացի թանկարժեք իրերի, բանալիների օղակների կամ շղթաների համար նախատեսվածներից.
  • Սուրբ ծննդյան արհեստական դրասանգներ և պսակներ լույսերով.
  • հատուկ իրեր մազերը գանգրացնելու համար, օրինակ՝ մազերը գանգրացնելու էլեկտրական և ոչ էլեկտրական հարմարանքներ, բացի ձեռքի գործիքներից, ծամկալներ մազերը գանգրացնելու համար, խոպոպաթղթեր.

Դասում ներառված չեն, մասնավորապես

  • արհեստական թարթիչներ (դաս 3).
  • կեռեր, մասնավորապես՝ փոքրիկ երկաթեղեն (դաս 6) կամ ոչ երկաթեղեն իրեր (դաս 20), կեռիկներ վարագույրների համար (դաս 20).
  • ասեղների որոշակի հատուկ տեսակներ, օրինակ՝ դաշվածք անելու ասեղներ (դաս 8), ասեղներ գեոդեզիական կողմնացույցների համար (դաս 9), բժշկական ասեղներ (դաս 10), խաղազնդակների օդամղման պոմպերի ասեղներ (դաս 28). մազերը գանգրացնող ձեռքի ոչ էլեկտրական հարմարանքներ, օրինակ՝ ունելիներ մազերը գանգրացնելու համար, նրբունելիներ թարթիչները ոլորելու համար (դաս 8). մազի պրոթեզներ (դաս 10). կախազարդեր ոսկերչական իրերի համար, հուռութներ բանալիների օղակների համար (դաս 14). որոշակի ժապավեններ և ժապավենակապեր, օրինակ՝ թղթե ժապավեններ և ժապավենակապեր, բացառությամբ գալանտերեայի կամ մազերի զարդերի (դաս 16), գեղարվեստական մարմնամարզության ժապավեններ (դաս 28). մանածագործվածքային թելեր և մանվածք (դաս 23). սինթետիկ նյութերից Նոր տարվա տոնածառեր (դաս 28):